Պանամա, Սուեզ, Սև ծով. «արտապատվիրակե՞լ» Սյունիքը. Արմեն Աշոտյան

Ներքաղաքական

Աշխարհագրական այս կամ այն կարևոր վայրի վրա գերիշխանության ձգտումը վաղուց է եղել համաշխարհային պատմության և քաղաքականության շարժիչ ուժերից մեկը։

Սյունիքի շուրջ Փաշինյանի ձեռքով սեղմվող օղակը, որ փաթեթավորվում է «outsourcing»՝ արտապատվիրակում անվան ներքո, պատմության մեջ ոչ առաջին, ոչ էլ վերջին փորձն է՝ ինքնիշխանության հաշվին բավարարել տարբեր գերտերությունների շահերը։

Միասին վերհիշենք, թե ինչպիսի ընթացք են ունեցել  լոգիստիկ կարևոր օբյեկտների արտապատվիրակման փորձերը։

 1. Պանամայի ջրանցք

Հայտնի է, որ դեռևս 1879 թվականին Ֆրանսիան էր փորձում կառուցել Ատլանտիկ և Խաղաղ օվկիանոսները միացնող այս ջրային ուղին, սակայն այդ փորձը տապալվեց։ Իսկ 20-րդ դարի սկզբին նախաձեռնությունն անցավ ԱՄՆ-ին։

Այդ ժամանակ Պանաման առանձին պետություն չէր, այլ Կոլումբիայի մարզ, որի սենատը հրաժարվում էր վավերացնել այդ ռազմավարական օբյեկտի կառուցումն ու սեփականության իրավունքն ԱՄՆ-ին փոխանցելու պայմանագիրը։

Ելնելով սեփական շահերից՝ ԱՄՆ-ը խրախուսեց և աջակցեց Պանամային՝ Կոլումբիայից անջատվելու հարցում, որպեսզի անխոչընդոտ իրականացնի իր ծրագրերը։

ԱՄՆ-ի վերահսկողությունը ջրանցքի վրա հետագայում հանգեցրեց երկկողմ հարաբերությունների մեծ լարվածության, որը չեզոքացնելու համար 1999 թվականին ԱՄՆ-ը ստիպված վերադարձրեց ջրանցքը Պանամային։

«Արտապատվիրակման» ավանտյուրան ավարտվեց, և Պանաման վերականգնեց իր հսկողությունը ռազմավարական այս կարևորագույն ենթակառուցվածքի վրա։

2. Սուեզի ջրանցք

Ինչպես և Պանամայի դեպքում, այս ջրանցքի կառուցման գաղափարը Ֆրանսիայինն էր, որ առաջացել էր դեռևս Նապոլեոնի եգիպտական արշավանքի ժամանակ։ 1869 թվականին ջրանցքը հանդիսավոր կերպով բացվեց (ի դեպ, Վերդիի աշխարհահռչակ «Աիդան» գրվել է և առաջին անգամ բեմադրվել է հենց այս առիթով)։

Ջրանցքի կառավարումը նույնպես «արտապատվիրակված» էր՝ 52 %-ը պատկանում էր Ֆրանսիային, 44%-ը՝ եգիպտական փաշային, իսկ մնացած մասնաբաժինները տնօրինում էին 12 երկրների ներկայացուցիչներ։ Նույնիսկ այս պայմաններում եգիպտական կողմի շահույթի բաժինն ընդամենը 15% էր։

Այսքանով «արտապատվիրակումը» չավարտվեց՝ պարտքերի պատճառով Եգիպտոսի ղեկավարն իր բաժնեմասը վաճառեց Մեծ Բրիտանիային, իսկ շահույթի իրավունքը՝ Ֆրանսիային։

Եգիպտոսի ինքնիշխանությունը ոտնահարող այսպիսի վիճակը շարունակվեց մինչև 1956 թվական, երբ չսպասելով կոնցեսիոն պայմանագրի ավարտին, նախագահ Նասերն ազգայնացրեց ջրանցքը, ինչին ի պատասխան՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իսրայելը հարձակվեցին Եգիպտոսի վրա, ով սովետական աջակցության շնորհիվ կարողացավ պահպանել ջրանցքի նկատմամբ վերջնական հսկողությունը։

Եգիպտական ժողովուրդը կամքով և պատերազմով վերականգնեց իր ինքնիշխանությունը և վերադարձրեց «արտապատվիրակված» ջրանցքը։

3. Սևծովյան նեղուցներ

Այս նեղուցների վրա հսկողության պայքարը նույնպես հին պատմություն ունի։ Այն շատ երկար ժամանակ ընկած է եղել նաև ռուսական, հետո՝ սովետական քաղաքականության հիմքում, ինչի պատճառով Ռուսաստանը, մեր տարածաշրջանում ունենալով մեծ հաջողություններ, մշտապես զիջումներ է արել հենց Կովկասում՝ հանուն Բալկանների։

Թուրքական Հանրապետության ստեղծումից հետո Լոզանի պայմանագրով նեղուցները ֆորմալ առումով պատկանում էին Անկարային, սակայն նրանց օգտագործումը հսկում էր Ազգերի Լիգայի հովանու ներքո գործող միջազգային գործակալությունը։

1936 թվականին ստորագրված Մոնտրյոյի կոնվենցիայով նեղուցների վրա վերահսկողությունը վերադարձվեց Թուրքիային, ում վրա դրվեցին, սակայն, որոշակի պարտավորություններ։

Թեպետ այժմ նեղուցներն ամբողջությամբ թուրքական են, սակայն Անկարան դժգոհ է նույնիսկ այս իրավիճակից, և միջազգային պարտավորությունները շրջանցելու համար փորձում է Բոսֆորին զուգահեռ՝ արհեստական՝ «Ստամբուլյան» ջրանցք կառուցել, որը դուրս կլինի Թուրքիայի միջազգային պարտավորություններից։

Նկարագրված երեք օրինակներն ապացուցում են մեկ ընդհանուր ճշմարտություն, որը փորձում է սվաղել Փաշինյանը՝ գեոպոլիտիկ նշանակության օբյեկտների ցանկացած արտապատվիրակում հարված է ինքնիշխանությանը։ Իսկ արժանապատվություն ունեցող պետությունները ոչ միայն նման նոր սխալներ չեն գործում, այլև ուղղում են նախկինները։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ

17.07.2025

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում