«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մազութը չի տարածվել, արդեն ողջի գետը մաքրվել է` մտահոգվելու կարիք չկա. «Հրապարակ»

Թեմա

Այս գիշեր Կապան-Քաջարան ճանապարհի հատվածում` Ձագեձոր գյուղի մոտ, իրանական մեծ մեքենա է վթարվել` ընկնելով Ողջի գետը։ Ավտոցիստեռնի վնասման հետեւանքով արտահոսք է եղել, մեքենայում տեղափոխվող մազութը լցվել է գետը։ Մենք կապվեցինք Սյունիք` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել:

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում վստահեցրեց՝ մտահոգվելու կարիք չկա, համայնքապետարանը ՆԳ Փրկարար ծառայության աշխատակիցների հետ գիշերը աշխատանք են տարել, գետը մաքրել են։

«Մազութը տաք վիճակով 6-10 մետր շառավղով լցվել է գետն ու անմիջապես սառել` չի տարածվել։ Մեծ մեխանիզմների օգնությամբ, փրկարարների աջակցությամբ կարողացանք ցիստեռնը հանել գետից։ Գետի մաքրման աշխատանքները շարունակվում են, մտահոգվելու կարիք չկա»,- ասաց համայնքապետը։

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ մանրամասներ հայտնեց տեղի ունեցած վթարից։ «Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (ավտոցիստեռն՝ բեռնված 23 տոննա մազութով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ կցորդիչը առանձնացել է բեռնատարից և մասամբ հայտնվել Ողջի գետում: Ցիստեռնի վնասման հետևանքով տեղի է ունեցել արտահոսք: Հաջողվել է դադարեցնել մազութի արտահոսքը։ Փրկարարներն իրականացրել են անվադողերի հովացման և ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. սահմանվել է հերթապահություն: Հատուկ տեխնիկայի օգնությամբ (ավտոկռունկ) կցորդիչը գետից դուրս է բերվել և փոխադրվել է բեռնատարի վրա»,- ասաց Սարգսյանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ, կիրառելով համապատասխան տեխնիկական միջոցներ՝ փրկարարներն իրականացրել են գետ թափված մազութի հավաքման և մաքրման աշխատանքներ: Սարգսյանը նաեւ հայտնեց, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները դեպքի վայրում իրականացրել են ջրի նմուշառում՝ Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատման նպատակով։

Շրջակա միջավայրի նախարարությունից էլ` նախնական տվյալներով հայտնում են, որ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ.

«Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր մածուցիկության և կարծրացման հատկություններ, այն չի լուծվում ջրում և դժվարությամբ է ներծծվում հողում։ Իրականացվում են արտահոսած մազութի մաքրման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկատարվեն կրկնակի նմուշառումներ»,- հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Սկզբնաղբյուրը՝ hraparak.am

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան