Ո՞ւր մնաց «սրբազան ցավը». ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Ամոթ է, հազար ամոթ...»,- այս հուզաբորբոք խոսքերով Մեծի Տանն Կիլիկիո ԱՐԱՄ Ա կաթողիկոսը օրերս նկարագրում էր Հայաստանում տիրող «անառողջ եւ հակազգային մթնոլորտը»։ «Հայոց լեզվի բառերը բավարար չեն իմ ցավն ու ընդվզումը նկարագրելու համար», - ասում էր նա՝ անդրադառնալով իշխանության կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավին։ Բայց արի ու տես, որ այդ ընդվզումը, երեւի, շուտ հաղթահարվեց։ Պարզվում է՝ կաթողիկոսի ներկայացուցիչները հենց նույն «ամոթալի» իշխանության ներկայացուցիչների կողքին նստած, խաղաղ ու հանգիստ քննարկում են պետական ծրագրեր։ Այո՛, Մատենադարանում օրեր առաջ Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակները մասնակցել են պետական մարմինների հետ հանդիպմանը։ Այսինքն՝ այն իշխանության հետ, որի վարքագիծը Արամ Ա-ն օրեր առաջ խիստ դատապարտում էր։ Հիմա անկեղծ հարց՝ այս ամենը ի՞նչ կապ ունի նրա հռետորական ընդվզման հետ։ Ո՞ւր մնաց «սրբազան ցավը»։ Եվ ո՞ւր է խոստացված այցը Հայաստան՝ փոթորիկը մեղմելու։ Թե՞ փոթորիկը մեղմելու ամենաարդյունավետ ձեւը հենց փոթորիկ բարձրացնողների կողքին սեղան նստելն է։ Ինչ-որ բան այստեղ, մեղմ ասած, անհամապատասխան է։

Այն, ինչ չկայացավ կրթական համակարգում՝ դասագրքերից մինչեւ ուսուցիչների որակավորում, այժմ փորձ է արվում ներկայացնել որպես հեռուստանախագիծ։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ կրթվելը ոչ թե պարտադիր է, այլ՝ «նորաձեւ է»։ Նախաձեռնության հեղինակը, ճիշտ գուշակեցիք, Նիկոլ Փաշինյանի զուգընկեր ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ է, ով, ի դեպ, այս տարիների ընթացքում արդեն հասցրել է ներգրավվել ամեն ինչում՝ սկսած խաղաղությունից մինչեւ նորաձեւ կրթություն։ Այսպիսով՝ «Կրթվելը նորաձեւ է» նախագիծը շուտով կլինի հեռուստաեթերում։ Այս մասին նա անձամբ է հայտարարել։ Քանի դեռ գյուղերում կրթության հասանելիությունը վերածվել է լեգենդի, բուհերում կադրային ջարդ է, իսկ կրթական ոլորտում` առհասարակ բարձիթողի վիճակ, իշխանությունը հեռուստացույցով նորաձեւ կրթություն է քարոզելու՝ ընտրություններին ընդառաջ: Միայն դեռ հայտնի չէ, հեռուստանախագիծը Աննա Հակոբյանի «ոջիլ-մոջիլ» բառապաշարով է լինելո՞ւ, թե՞ տեղավորվելու է հեռուստաեթերի շրջանակների մեջ:

Անդադար զարմանալ կարելի է այն ամենից, ինչ կատարվում է Արեւմուտքում... Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զուգընկերն էլ՝ ԲՐԻՋԻԹ ՄԱԿՐՈՆԸ, որոշել է բողոքարկել Փարիզի Վերաքննիչ դատարանի այն ոչ պակաս զարմանալի վճիռը, որով արդարացվել են Ամանդին Ռոյն ու Նատաշա Ռեյը՝ այն նույն երկու կանայք, ովքեր պնդում էին, թե Մակրոնի կինն իրականում տղամարդ է ծնվել։ Իսկ ավելի ստույգ՝ «տրանսգենդեր» է։ Օրերս Վերաքննիչ դատարանն իր կայացրած վճռում գտել է, որ այդ պնդումներն արվել են ընդամենը խոսքի ազատության շրջանակում։ Այնպես որ, չի բացառվում, որ դատարանը, որը հաստատ էլիտար արխիվների ու փաստերի մուտք ունի, գուցե ինչ-որ բան գիտի, որ նման վճիռ է կայացրել։ Ի վերջո, փաստն այն է, որ բարձր ատյանում կայացվել է մի որոշում, որը, մեղմ ասած, մտորելու տեղիք է տալիս։ Հենց այսպես էլ ապրում ենք՝ կես կատակ, կես լուրջ տարածվող լուրերը երբեմն ստանում են ամենաօֆիցիալ վավերացումը՝ դատարանի որոշման տեսքով։ Հետո էլ զարմանում էինք, թե ինչպես կարող էր Բրիջիթը հարվածել Մակրոնի դեմքին՝ օդանավից իջեցնելու պահին, ինչը լայն արձագանք էր գտել միջազգային մամուլում: Դու մի ասա՝ չի բացառվում, որ Բիջիթը շատ ավելին կարող է անել…

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում