ՆԻԿՈԼԻԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ. ՄԵԾ ԱՃՈՒՐԴ, ՈՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ ՍՅՈՒՆԻՔՆ Է

Վերլուծություն

Մինչ Նի­կո­լը հեր­թա­կան խո­նարհ­ման էր գնա­ցել «եվ­րա­տե­րե­րին»՝ Բր­յու­սե­լ, այն­տե­ղից էլ վա­զեց ախ­պե­րա­ցո­ւի՝ Մակ­րո­նի մոտ, Ս­յու­նի­քը նոր «կլիենտ» ձեռք բե­րեց: Այս օրերին այն տպա­վո­րութ­յունն էր, թե աշ­խար­հը շուն­չը պա­հած սպա­սում էր, թե տես­նես Թ­րամփն այդ ի՞նչ ա­հա­սար­սուռ պա­տիժ­նե­րի է են­թար­կե­լու ռուս­նե­րին: Ա­ռա­վել եւս, որ այդ հայ­տա­րա­րութ­յա­նը սար­սա­փազ­դու տեսք հա­ղոր­դե­լու հա­մար Թ­րամ­փը հրա­տապ իր մոտ կան­չեց նաեւ ՆԱՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղա­րին: Ու ռուսներից զատ, ձեռ­քի հետ էլ Ս­յու­նիքն ի­րե­նով ա­նե­լու հայտ ներ­կա­յաց­րեց, ա­սես ինչ-որ Գ­րեն­լա­դիա կամ Կա­նա­դա լի­ներ:

ՀԻՄԱ ԷԼ ԹՐԱՄՓԸ

Բայց ա­հա, նա­խօ­րեին ԱՄՆ նա­խա­գահն իր խոս­քը հա­զիվ ա­վար­տած, ռու­սա­կան արժեթղ­թա­յին շու­կա­ներն ար­ձա­գան­քե­ցին բաժ­նե­տոմ­սե­րի կտրուկ ա­ճով: Այն է՝ կա´մ չ­հաս­կա­ցան, թե Թ­րամփն ինչ «ա­հա­վոր» պա­տիժ է նա­խա­տե­սել ռուս­նե­րի հա­մար, կա´մ­ էլ պար­զա­պես այդ պա­տիժ­ներն ան­լուրջ հա­մա­րե­ցին…

Մի խոս­քով, թե ինչ խաղ սար­քեց Թ­րամ­փը, ե­թե միայն դա խաղ էր, այլ ոչ թե ա­նի­մաստ գոր­ծո­ղութ­յուն, դեռ կհաս­նենք: Մինչ այդ, չմո­ռա­նանք, որ բա­ցի ռուս­նե­րից, այն է՝ ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կա­յից, Թ­րամ­փը, թե­րեւս ա­ռա­ջին ան­գամ պաշ­տո­նա­պես անդ­րա­դար­ձավ նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կա­յին՝ թե հի­մա էլ պատ­րաստ­վում է այդ հա­կա­մար­տութ­յու­նը կար­գա­վո­րել: Դա մեզ հա­մար ար­դեն իսկ մտա­հոգ­վե­լու ա­ռիթ է. պրակ­տի­կան ցույց է տա­լիս, որ Թ­րամ­փը, երբ խո­սում է մի բան կար­գա­վո­րե­լուց, արդ­յուն­քում ճիշտ հա­կա­ռակն է ստաց­վում: Բայց դրա­նով հան­դերձ, մեկ էա­կան հարց մնում է. ինչ­պե՞ս ստաց­վեց, որ գրե­թե Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի շեմ հաս­նող հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեց­նե­լով, Դո­նալդ Ֆ­րե­դի­չը հան­կարծ հի­շեց մասշ­տաբ­նե­րով ան­հա­մե­մա­տե­լիո­րեն փոքր այն­պի­սի հար­ցի մա­սին, ինչ­պի­սին է հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», թե­կու­զեւ իր այդ նոր «խա­ղա­ղա­սի­րա­կան ա­ռա­քե­լութ­յու­նը» հա­մե­մե­լով այն­պի­սի «հա­ճե­լի բո­նու­սով», ինչ­պի­սին է «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» 100 տա­րով ի­րե­նով ա­նե­լու գա­ղա­փա­րը:

Ի­հար­կե, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կոչ­վա­ծը Թ­րամ­փի հա­մար կա­րող է ու­նե­նալ նաեւ «միայն բիզ­նես, ու­րիշ ո­չինչ» ի­մաս­տը: Նաեւ, դրա հետ կապ­ված կա­րող է լի­նել նաեւ լուրջ քա­ղա­քա­կան ի­մա­ստ՝ տե­ղա­կայ­վել Ի­րա­նի սահ­մա­նին եւ հենց այն հատ­վա­ծում, որ­տեղ թյուր­քա­կան աշ­խար­հի մի­ջեւ խզվածք կա, ո­րով ռուս­ներն ու ի­րան­ցի­նե­րը կա­րող են հա­ղոր­դակց­վել: Այս ա­մե­նը հաս­կա­նա­լի է, միայն թե ին­չո՞ւ դա ո­րո­շեց խցկել ռուս­նե­րի հետ «ար­մա­գե­դո­նա­յին» թե­մա­նե­րի մեջ, այն դեպ­քում, երբ մինչ այս տվյալ ուղ­ղութ­յու­նը նրա ու­շադ­րութ­յու­նից լիո­վին հե­ռու էր, դա է հար­ցը: Ու­րեմն հաս­կա­նանք, թե «էս ի՞նչ հա­շիվ էր»:

Այն, որ Ի­րա­նը շտա­պեց հի­շեց­նել, որ Ս­յու­նիքն իր հիմ­նա­կան «կար­միր գծե­րից» է, ո­րի հա­մար կա­րող է ան­գամ պա­տե­րազ­մի գնալ, հաս­կա­նալ կա­րե­լի է: Կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Սի­րիա­յից թյուր­քա­կան ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րին տե­ղա­շար­ժե­լու են Ադր­բե­ջա­նի հա­րավ եւ Նա­խի­ջե­ւան: Ե­թե նաեւ Ս­յու­նի­քը վե­րահս­կե­լի դարձ­վի, ինչ­պես որ պլա­նա­վո­րում են լոն­դոն­յան բարձր աշ­խա­տա­սեն­յակ­նե­րում նստած անգ­լո­սաք­սե­րի կեր­պա­րով եւ հիմ­նա­կա­նում հրեա­կան ար­մատ­նե­րով ան­ձինք, այդ դեպ­քում Ի­րա­նի դեմ ցա­մա­քա­յին սահ­մա­նը պատ­րաստ կլի­նի: Միայն թե այդ գոր­ծըն­թացն ա­ռանց Թ­րամ­փի խառն­վե­լու էլ ա­ռաջ էր գնում Էր­դո­ղան-Ա­լիեւ-­Նի­կոլ շրջա­նակ­նե­րում: Բայց ա­հա, Թ­րամ­փը խառն­վեց, եւ, նման է, որ ա­մեն ինչ միան­գա­մից խառ­նեց ի­րար: Մի կող­մից, Նի­կոլն իր մա­մու­լի խոս­նա­կի մի­ջո­ցով շտա­պեց ար­ձա­գան­քել, թե՝ «Հա­յաս­տա­նը չի քննար­կում Ադր­բե­ջա­նը Նա­խիջ­եւա­նի ինք­նա­վա­րութ­յա­նը միաց­նող իր տա­րած­քի եր­րորդ կող­մին տե­ղա­փո­խե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը»: Շ­տա­պեց ար­ձա­գան­քել նաեւ Թուր­քիան, թե մենք ան­գամ տեղ­յակ չենք Հա­յաս­տա­նի տա­րած­քով մի­ջանց­քը կա­ռա­վա­րե­լու ԱՄՆ մտադ­րութ­յան մա­սին: Իսկ մարդ­կա­յին լեզ­վով դա նշա­նա­կում է՝ ոչ մի ա­մե­րիկ­յան կա­ռա­վա­րում, թեեւ մինչ այդ շրջա­նառ­վում էր վարկած, թե Վա­շինգ­տո­նը Թուր­քիա­յի հետ դա հա­մա­ձայ­նեց­րել է: Այն, որ եվ­րո­պա­ցի­նե­րը շտա­պե­ցին Նի­կո­լին կան­չել՝ պա­տաս­խան տա­լու, հու­շում է, որ Բր­յու­սե­լի հա­մար եւս դա ա­նըն­դու­նե­լի է: Մակ­րո­նը փոր­ձեց դրան նա­եւ հա­կա­ռու­սա­կան ե­րանգ տալ, թե, տե­սեք, ռուս­նե­րը Եվ­րո­պա­յին սպառ­նում են՝ Կով­կա­սից սկսած մին­չեւ Արկ­տի­կա: Թե ին­չու է Մակ­րո­նը մաս­նա­վո­րա­պես Կով­կա­սը Եվ­րո­պա­յին հասց­ված սպառ­նա­լիք հա­մա­րում, ին­քը կլի­մա­նա: Բայց որ դրա­նով ակ­նար­կում է, թե այդ­տեղ եվ­րո­պա­կան շա­հեր են դրված, դա կար­ծես թե պարզ է: Իսկ որ դա ակ­նարկ է, թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը չպետք է մտնեն «եվ­րո­պա­կան շա­հե­րի» գո­տի, այն է՝ Ս­յու­նիք, միան­շա­նակ Նի­կո­լին տե­ղը տե­ղին բա­ցատ­րել են:

Վեր­ջա­պես, դժվար չէ կռա­հել, որ Մոսկ­վան էլ իր հեր­թին ոչ մի տար­բե­րա­կով չի հա­մա­ձայն­վի Ս­յու­նի­քում ա­մե­րիկ­յան, ա­վե­լին՝ ցան­կա­ցած այլ վե­րահս­կո­ղութ­յան հետ, եւ ե­թե նման ծրագ­րե­րը գործ­նա­կան տես­քի գան, ա­պա, ըստ ա­մե­նայ­նի, ռու­սա­կան ռեակ­ցիան կա­րող է լի­նել մո­տա­վո­րա­պես նույն կար­գի, ինչ Ուկ­րաի­նա­յի դեպ­քում է:

ՆԻԿՈԼՅԱՆ «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

Այս­պի­սով, ամ­բող­ջաց­նենք ընդ­հա­նուր պատ­կե­րը: Այն բա­նից հե­տո, երբ ակն­հայ­տո­րեն բրի­տա­նա­կան ծրագ­րե­րի ներ­քո Ա­լիեւն ու Նի­կոլն ինչ-որ բա­ներ էին փոր­ձում կյան­քի կո­չել, Թ­րամ­փը գնաց քայ­լի, ո­րը պար­զա­պես խառ­նում է ողջ հաշ­վար­կը: Ըստ այդմ, միան­գա­մից նրա դեմ դուրս ե­կան բո­լոր նրանք, ով­քեր Ս­յու­նի­քի հետ կապ­ված սե­փա­կան հաշ­վարկ­ներն ու­նեն: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում. ցան­կա­ցած կողմ, ով կփոր­ձի այս պա­հին Ս­յու­նի­քում իր դիր­քե­րը հիմ­նել, միան­գա­մից մյուս բո­լո­րը դրա դեմ են դուրս գա­լու: Իսկ այն, որ Թ­րամփն այս պատ­մութ­յու­նը բե­րեց-խառ­նեց ռուս­նե­րի դեմ «ա­հա­սար­սուռ պատ­ժա­մի­ջոց­նե­րի» պատ­մութ­յա­նը, թե­րեւս մեկ բան է հու­շում՝ Ս­յու­նի­քի թե­ման նա տես­նում է բա­ցա­ռա­պես ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թաց­նե­րի հա­մա­տեքս­տում՝ դրան տա­լով չա­փա­զանց լուրջ ի­մաստ: Ու այդ­պես էլ կա. ե­թե կյան­քի կոչ­վի Ի­րա­նի դեմ Ադր­բե­ջան-Ս­յու­նիք-­Նա­խի­ջե­ւան ընդ­հա­նուր ուղ­ղութ­յու­նից ցա­մա­քա­յին հար­վա­ծի գա­ղա­փա­րը, ա­պա Թ­րամ­փին կա­րող է այլ ելք չմնալ, քան այդ բախ­ման մեջ ան­մի­ջա­կա­նո­րեն նե­րառ­վե­լը: Իսկ դա, դե­տալ­նե­րին դեռ կհաս­նենք, կա­րող է դառ­նալ նրա պաշ­տո­նան­կութ­յան «դա­գա­ղի վեր­ջին մե­խը»:

Բայց այս ա­մենն էլ մի կողմ թող­նենք՝ ֆիք­սե­լով նաեւ այն խղճուկ վի­ճա­կը, ո­րին Նի­կո­լը հասց­րել է Հա­յաս­տա­նին: Այն է՝ ըն­թա­նում է շատ մեծ «բա­զար», որ­տեղ խա­ղադ­րույ­քին է ներդր­ված Հա­յաս­տա­նի տա­րած­քը: Ընդ ո­րում, Նի­կո­լը հա­սել է մի այն­պի­սի վի­ճա­կի, երբ մե­կի հետ մի բան պայ­մա­նա­վոր­վե­լով, միան­գա­մից հայտն­վում է այդ հար­ցում շա­հագրգռ­ված մյուս բո­լո­րի թի­րա­խում:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/54688 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում