Երբ «աջակիցները» հրաժարվում են քաղաքական գնահատականներ տալ

ՍԻՄ-Նախաձեռնություններ

Ներքաղաքական դաշտում շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ ռուսաստանաբնակ հայտնի գործարար, իսկ այժմ Հայաստանում կալանավորված Սամվել Կարապետյանը եւ նրա հղած քաղաքական ուղերձները: Անդրադառնալով նրա հայտարարությանը, որ ստեղծելու են «սկզբունքորեն նոր քաղաքական ուժ» եւ «գնալու են իրենց ճանապարհով», «իրենց ձեւով» եւ «իրենց նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ», «Իրավունք»-ը փորձեց պարզել Սամվել Կարապետյանի երեւացող քաղաքական աջակիցների գնահատականները՝ ձեւավորվող թիմի մեկնարկի կապակցությամբ

Էլ ումից առաջինը հարցնեիք, եթե ոչ այն անձանցից, ովքեր ընդգծված իրենց աջակցությունն են հայտնել Սամվել Կարապետյանին՝ ի պաշտպանություն նրա իրականացված հավաքի ժամանակ: Սակայն, հարթակից ելույթ ունեցած եւ այդ օրը Կարապետյանների ընտանիքի բարեկամ ներկայացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ «Իրավունք»-ի հետ զրույցում ի զարմանս մեզ՝ առհասարակ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ իրավիճակի վերաբերյալ: Նույնպիսին էր կրկին հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, ժամանակին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ բռնած դիրքը: Այսինքն՝ եւս մեկ անգամ ի պաշտպանություն բարերարի հանդես գալու  փոխարեն՝ տարօրինակ պատրվակներով «թռան» լրագրողական հարցերից:

Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալման, ապա կալանավորման օրից «Իրավունք»-ը անվարան հանդես է եկել բարերարին աջակցող հրապարակումներով եւ բազմիցս մատնանշել, որ նա քաղբանտարկյալ է: Իհարկե, բնականաբար, մենք շարունակելու ենք այդ գիծը անկախ թե ով մեր հարցերին կպատասխանի , իսկ ով` կխուսափի:  Բայց նաեւ այս ամենը բազում հարցերի տեղիք է տալիս...  

Սեփ. լրատվություն

https://iravunk.com/sim/?p=318252&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ