Ամերիկա-թուրքական նախաձեռնությունը Հայաստանի ինքնիշխանությունից զրկելու և այն թուրքական ազդեցության ոլորտում ընդգրկելու տրամաբանական շարունակությունն է.«Кавказарь»

Հասարակություն

«Զանգեզուրի միջանցքը» մասնավոր ընկերությանը փոխանցելու ամերիկա-թուրքական նախաձեռնությունը Հայաստանի ինքնիշխանությունից զրկելու և այն թուրքական ազդեցության ոլորտում ընդգրկելու տրամաբանական շարունակությունն է, գրում է  «Кавказарь»-ի թելեգրամյան ալիքը։

Վերահսկողության առանցքային լծակները միևնույնն է՝ կմնան թուրքերի ձեռքում

Հայաստանի տարածքով հնարավոր տարանցումից ստացված եկամուտը կփոխանցվի այդ ամերիկյան ընկերությանը, ուստի հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում հայերի համար բացվող օգուտների մասին հայկական իշխանությունների ցանկացած պատմություն պարզապես հեքիաթներ են։ Շահող դուրս կգան ուրիշները։ Դա տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու գինն է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը լրագրողներին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը՝ երկու կովկասյան երկրների միջև դադարեցված դիվանագիտական բանակցությունները առաջ մղելու փորձով։

Չնայած Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, նախքան համաձայնագրի պաշտոնական ստորագրումը Բաքուն շարունակում է մի շարք լրացուցիչ պայմաններ թելադրել։

Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ։ Հիմնական խոչընդոտներից մեկը մնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապելու է նրա էքսկլավ Նախիջևանի հետ։

Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ պնդելով, որ այն անընդունելի հետևանքներ ունի Սյունիք անունով հայտնի ինքնիշխան հայկական տարածքի համար։

Ադրբեջանը պնդում է, որ միջանցքը չպետք է հանձնվի Հայաստանի լիակատար վերահսկողությանը։ Հայաստանը նույնպես կտրականապես դեմ է երթուղու վերահսկողությունը որևէ երրորդ կողմի փոխանցելուն։

32 կմ երկարությամբ միջանցքը դարձել է էական խոչընդոտ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։

«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց դա մանրուք չէ», - նշել է Բարաքը։ Ըստ նրա՝ դա վաղուց է տեղի ունենում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում