«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Զանգեզուրի միջանցք»-ի հարցն Այաթոլլա Խամենեիի վերահսկողության տակ է.Իրանցի միջազգայնագետ

Թեմա

Չնայած հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հինգժամյա բանակցությունները փորձ է արվում ներկայացնել որպես հերթական առաջընթաց, սակայն այդ ամենը երկրորդ պլան մղվեց արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի հարցազրույցի պատճառով։

Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությամբ հայտարարեց, որ Հայաստանը տեսականորեն կարող է քննարկել Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը միջազգային, այդ թվում՝ ամերիկյան ընկերության փոխանցելու հնարավորությունը։

Այս հայտարարության հանրային արձագանքը, ինչպես և սպասվում էր, ստիպեց, որ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հանդես գա պարզաբանմամբ՝ որ Հայաստանը նման առաջարկները դիտարկում է միայն՝ պահպանելով երկրի սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու օրինականության սկզբունքները։

Ինչ ակնկալել Աբու Դաբիում  կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից եւ ինչպես է արձագանքում Իրանը ԱԳՆ փոխնախարարի հարցազրույցում տեղ գտած հայտարարությանը հետաքրքրվել իրանցի միջազգայնագետ ԽԱՅԱԼ ՄՈՒԱԶԶԻԻՑ.

-Դեռ վաղ է որևէ հստակ եզրակացություն անել Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև հանդիպման էական արդյունքների վերաբերյալ։ Այցը, անշուշտ, ցույց է տալիս դիվանագիտական երկխոսության շարունակությունը, սակայն վաղաժամ է խոսել խաղաղության օրակարգում որակական առաջընթացի մասին։ Կողմերի միջև վստահությունը մնում է ցածր, իսկ հիմնական հարցերը մնում են չլուծված։

Իրանը հետևողականորեն պաշտպանում է հակամարտության խաղաղ կարգավորումը և աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ուղղված նախաձեռնություններին։

Երկու երկրներն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, Իրանի համար կարևոր տարածաշրջանային հարևաններ են։ Մենք ակնկալում ենք, որ նրանց միջև ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և ինքնիշխանության շահերը՝ առանց արտաքին ապակառուցողական ուժերի ներգրավման։

- Պարոն Մուազզի, ԱԳՆ փոխնախարարը հայտարարել է, որ ՀՀ-ն սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը: Այսինքն ըստ էության քննարկվում է, Սյունիքի միջանցքի վերահսկողության հնարավոր փոխանցումը ամերիկյան կամ միջազգային ընկերություններին: Ինչպիսինն է այս հարցի շուրջ Իրանի արձագանքը:

-Հայ դիվանագետի հայտարարությունը Սյունիքի ուղղության վերահսկողությունը ամերիկյան կամ այլ արտաքին կառույցներին փոխանցելու տեսական հնարավորության մասին լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Նման քայլը կարող է ընկալվել որպես Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական անվտանգությանը սպառնացող սպառնալիք, քանի որ խոսքը կարևորագույն սահմանային շրջանի մասին է։

Իրանը նման նախաձեռնությունը դիտարկում է որպես անընդունելի փորձ՝ Կովկասի փխրուն հավասարակշռության մեջ ներքաշելու արտաքին արևմտյան գործոն, ինչը կարող է հանգեցնել ամբողջ աշխարհաքաղաքական առանցքի անկայունացմանը։

Մենք մեր դիրքորոշումն արդեն փոխանցել ենք հայկական կողմին՝ թե՛ դիվանագիտական ուղիներով, թե՛ ռազմավարական հաղորդակցության այլ ձևերով։ Իրանի սահմանին գտնվող տրանսպորտային զարկերակի կառավարմանը Միացյալ Նահանգներին ներգրավելու ցանկացած փորձ կգնահատվի որպես թշնամական գործողություն, որը հակասում է տարածաշրջանային կայունության շահերին։

Եթե մեր կարմիր գիծը խախտվի, ապա մենք կպատասխանենք: «Զանգեզուրի միջանցքը» պետք է հաշվի առնի Հայաստանի ու Իրանի շահերը, չպետք է փոխվի քարտեզը: Սա Իրանի անփոփոխ, սկզբունքային քաղաքականությունն է: Սա գտնվում է Այաթոլլա Խամենեիի վերահսկողության տակ, որևէ պարագայում դա չի մոռացվում: Որոշ փորձագետներ գուցե համարեն, որ Իրանը պատերազմի մեջ է և մոռացել է միջանցքը, ո՛չ, դա մեր վերահսկողության տակ է, կարմիր գիծ է, եթե հարևան երկրները միջանցք են ցանկանում, պետք է հաշվի առնեն բոլորի շահերը:

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը