Պատմական հաղթանակ․ Կամո Ունանյանը դարձավ Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն

Սպորտ

Հուլիսի 9-13-ը Շվեդիայի Մալմո քաղաքում կայացավ  WUKF (World Union of Karate-Do Federations) աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրեց Կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանը։

Մրցաշարի ընթացքում Ունանյանը հաղթանակ տարավ մի շարք փորձառու մարզիկների հետ մենամարտում, իսկ եզրափակչում արդեն գերազանցեց իտալացի մրցակցին և նվաճեց Հայաստանի կարատեի պատմության մեջ առաջին WUKF վարկածով աշխարհի առաջնության Ոսկե մեդալը։

«2021-ին WUKF վարկածով Ռումինիայում դարձա աշխարհի բրոնզե մեդալակիր, որից հետո՝ 2022-23 թթ մասնակցելով Եվրոպայի առաջնություններում, հաղթող ճանաչվեցի։  Դրանից հետո երկար ժամանակ ցանկանում էի հենց այս վարկածում նվաճել աշխարհի առաջնության Ոսկե մեդալը, սակայն վնասվածքներից ու այլ հանգամանքներից ելնելով, չէր հաջողվում մասնակցել։ Այս անգամ ամեն ինչ արեցի և նպատակս մեկն էր՝ միայն նվաճել Ոսկե մեդալը։ Ու այն այսօր արդեն իրականություն է», – մեզ հետ զրույցում ասաց Կ․ Ունանյանը։

Մրցաշարից առաջ Կամոն ակտիվ մասնակցել է Դուբայում անցկացված ուսումնամարզական հավաքներին՝ լիովին կենտրոնանալով մարզումային գործընթացի վրա։

«Ինձ ոգեշնչում է այն, որ ես ամբողջությամբ տրամադրված եմ սպորտին։ Ես ապրում եմ սպորտային կարգապահական ռեժիմով՝ առանց շեղումների։ Մարզվում եմ, շարունակում եմ իմ բուժումները»,- անկեղծանում է Ունանյանը:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչումն է կայանում մշտապես հաղթանակների գաղտնիքը, ընդգծեց․ «Իմ տարիների փորձն ու հետևողականությունը տալիս են իրենց պտուղները»։

Հավելենք, որ բոլորովին վերջերս Խորվաթիայում կայացած առաջնությունում Ունանյանը շիտորյու ոճով նույնպես դարձել էր աշխարհի չեմպիոն։ Սակայն,  Ունանյանի 2025թ. մրցակցային պլանը շարունակում է մնալ հագեցած։ Առաջիկայում պատրաստվում է MMA մարզաձևում 2 մենամարտի, որից հետո՝ կմասնակցի Ռիգայում կայանալիք WUKF վարկածով Եվրոպայի առաջնությանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում