Կիևում գնդապետ Վորոնիչի սպանության մեջ Ադրբեջանի քաղաքացիներ են ներգրավված

Միջազգային

Երևանի Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների իրականացման մասով նախագծվել է երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ, որոնցով նախատեսվում է Սարյան փողոցում սահմանել միակողմի երթևեկություն, որը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ուղղությամբ, ընդգրկելով Սարյան փողոցը, ինչպես նաև Մոսկովյան փողոցի մի հատվածը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քասղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

«Նախատեսված փոփոխությունների արդյունքում նշված փողոցներում կշարունակվեն պահպանվել տրանսպորտային միջոցների կայանման հնարավորությունը փողոցի երկու կողմերում մայթեզրին զուգահեռ կայանման ձևով։ Ամիրյան, Արամի, Պուշկին, Թումանյան փողոցներից դեպի Սարյան պողոց հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ, իսկ Լեո և Ֆրիկի փողոցներից միայն ձախ, դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։

Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան պողոցի խաչմերուկում բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Բաղրամյան պողոտայից կարգելվի աջ երթևեկությունը դեպի Մոսկովյան– Սարյան ուղղությամբ։

Սարյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին կկարողանան երթևեկել առաջին երթևեկելի գոտուց ուղիղ դեպի Մոսկովյան փողոց և աջ դեպի Բաղրամյան պողոտա Սայաթ–Նովա ուղղությամբ։ Երկրորդ երթևեկելու գոտուց ուղիղ դեպի Մոսկովյան փողոց, երրորդ երթևեկելի գոտուց ուղիղ դեպի Մոսկովյան փողոց և ձախ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ չորրորդ երթևեկելու գոտու սեղմ դեպի Բաղրամյան պողոտա։

Մոսկովյան փողոցից Թամանյանի արձանի դիմացի հատվածից բոլոր տիպի տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել առաջին գոտուց աջ դեպի Բաղրամյան պողոտա իսկ երկրորդ երթևեկելու գոտուց ձախ դեպի Սայաթնովա փողոցի ուղղությամբ»,–ասաց նա։

Վազգեն Հարությունյանը նաեւ նշեց, որ առաջիկայում պլանավորվում է իրականացնել Մաշտոցի պողոտայի լուսացույցային ռեժիմների նոր հաշվարկներ և փոփոխություններ, ինչպես նաև կդիտարկվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկության փոփոխության աշխատանքների մեկնարկը։  Նա նաև ընդգծեց, որ Մաշտոցի պողոտայումԱմիրյան և Խորենացի փողոցների խաչմերուկներում ձախ շրջադարձը փակվել է։

Հարցին՝ այս փոփոխությունների արդյունքում ո՞ր հատվածներում կարող են խնդիրներ առաջանալ, տրանսպորտի վարչության պետը պատասխանեց. «Սարյան փողոցում խնդիր չի առաջանա, այն միանշանակ ավելի լավ կաշխատի։ Այստեղ ՆԳՆ գործընկերների մտավախությունն ու քննարկումը այն է, որ լուսացույցային ռեժիմները Մաշտոցի փողոցում պետք է այնպես կարգավորել, որպեսզի այդ հոսքը հակառակ ուղղությամբ կարողանա սպասարկել։ Մենք նախապատրաստական աշխատանքներ արել ենք։ Այսինքն որոշակի հոսք, որ գալիս է Բաղրամյանից, արդեն ավտոմատ կերպով Սարյան չի գնալու, գալու է Մաշտոցի պողոտա, հետո աջով մտնելու է Սարյան և որոշակի ծանրաբեռնվածություն ավելանալու է։ Միակ մտավախությունը դա է, որը դեռ շարունակում ենք հաշվարկները սրա մասով»,–ասաց Վազգեն Հարությունյանը։

Տիգրան Ավինյանն էլ նկատեց. «Այս փոփոխությունը անելու և փորձարկելու ժամանակը հիմա է, շատ ձգել վստահորեն այլևս պետք չի, քանի դեռ երթևեկությունը այնպիսին է, որ թույլ է տալիս տեսնել, թե ինչ ազդեցություն կունենա։ Այս ժամանակն է պետք օգտագործել, բայց տրամաբանությունը հասկանալի է, մեկ երթևեկելի գոտի ավել ստանում ենք»։

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)