Արեգակի վրա նկատվել է բռնկումների ակտիվության եռապատիկ աճ. սպասվում են հզոր մագնիսական փոթորիկներ
ՀասարակությունԱրեգակի վրա նկատվել է բռնկումների ակտիվության արագ աճ: Այս մասին հայտնում են մասնագիտական աղբյուրները:
Հուլիսի 11-ի կեսերից մինչև 12-ը Արեգակի վրա տեղի է ունեցել 17 բռնկում: Սա համապատասխանում է բռնկումների ակտիվության մոտ եռապատիկ աճին:
Արեգակի ձախ եզրին գրանցվել է M մակարդակի 2 բռնկում, որոնք համարվում են ուժեղ: Մասնագետները վստահ են, որ բռնկումների թիվը կաճի առաջիկա օրերին:
Գիտնականները նկատում են ակտիվ կենտրոնների թվի և տարածքի արագ աճ, այդ թվում՝ Երկրից անտեսանելի հեռավոր կողմում: Այսինքն՝ ակտիվության աճը գլոբալ բնույթ է կրում:
Բացի այդ, հսկայական պսակաձև անցք, որը դիտարկումների պատմության մեջ հինգ ամենամեծերից մեկն է, այժմ ուղիղ նայում է Երկրին: Այս շաբաթ և հաջորդ շաբաթվա սկզբին մեր մոլորակի վրա սպասվում են այս անցքից արևային քամուց առաջացող մագնիսական փոթորիկներ:
Տես նաեւ https://t.me/iravunk/54510

