Նաեւ սրա համար է Բաքվին պետք «Զանգեզուրի միջանցքը»
ՄիջազգայինԼիբանանյան աղբյուրները մեկնաբանելով Սիրիայի «նախագահ» Ջուլանիի այցն Ադրբեջան, այս կարծիքն են հայտնում.
«Ալիևը գազի ուղի է բացում սիոնիստների համար՝ ալ-Ջուլանի ռեժիմի միջոցով:
Ինքնահռչակ Սիրիայի նախագահ ալ-Ջուլանիի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարեց ադրբեջանական գազը Սիրիա արտահանելու նախագծի շուտով մեկնարկի մասին։
Խոսքը վերաբերում է Ադրբեջանից սիոնիստական ռեժիմ Թուրքիայի և Սիրիայի միջոցով գազատար կառուցելու հին նախագծին, որի դեմ Ասադի կառավարությունը կտրականապես դեմ էր, և որի համար այն հետագայում ներքաշվեց ռեժիմի փոփոխության պատերազմների մեջ»։
Ահա այստեղ պարզ հարց է ծագում` իսկ ինչպե՞ս է Ալիեւը գազը հասցնելու Թուրքիա: Գոյություն ունեցող` Վրաստանով անցնող գազատարն արդեն իսկ ծանրաբեռնված է, եւ ուղղված է դեպի Եվրոպա մատակարարումներին: Այսինքն, Սիրիա-Իսրայել ուղղությունը պահանջում է նոր գազատար: Վրաստանով նոր խողովակաշար կառուցելը երկար է ու թանկ: Շատ ավելի կարճ, քիչ ժամանակատար եւ էժան կլիներ Մեղրիով գազը Թուրքիա հասցնելը, եւ հենց այն դիրքում, որտեղից Սիրիա հասնելն ամենահարմարն է: Ու սա իր հերթին է իմաստավորում ներկայիս գերգաղտնի գործընթացները:
Տես նաեւ https://t.me/iravunk/54509

