Ռուսական բանակը խոշոր առաջխաղացում է իրականացնում դեպի Պոկրովսկի թիկունք. Ուկրաինական ԳՇ-ի ռեսուրս
ՄիջազգայինՌուսական բանակը խոշոր առաջխաղացում է իրականացնում դեպի Միրնոգրադ՝ Պոկրովսկի մոտ, - DS
Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով DeepState ռազմավերլուծական ռեսուրսին, որը զգալիորեն թերագնահատել է ռուսական զորքերի իրական հաջողությունները: Օրինակ՝ Ռազինոն արդեն մի քանի օր է, ինչ ռուսական վերահսկողության տակ է:
«Ռուսաստանի զինված ուժերի խոշոր առաջխաղացում Պոկրովսկից և Միրնոգրադից հյուսիս-արևելք (Նովոտորեցկե - Նովոէկոնոմիկեսկոե գծով)՝ Պոկրովսկից հյուսիս դուրս գալու հավանական փորձով»,- մանրամասնում է աղբյուրը` ընդհանրական իմաստով ճիշտ պատկեր նկարագրելով: Այսինքն, եթե ռուսական ներկա դիրքերի թերագնահատումը մի կողմ ենք թողնում, ապա իրոք, ընդհարրական իմաստով, ռուսական ուժերը դուրս են գալիս Պոկրովսկի հյուսիսային գոտի: Ավելի կոնկրետ, հաջորդ հարվածը, որը նախանշվում է Ռոդինքշսկոեի ուղղությամբ, եթե հաջողվի, ողջ Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիայի հյուիսը կփակի` ստեղծեկով օպերատիվ շրջապատում: Հենս դա է ահազանգում ուկրաինական ԳՇ-ի համար աշխատող ռեսուրսը:
Տես նաեւ https://t.me/iravunk/54507

