Ցանկացած պետություն, որ չունի հստակ առաջնահերթություններ և ռազմավարություն, դառնում է կամ միջազգային խաղացողների գործիք, կամ ներքին անկայունության «զոհ»

Թեմա

Մեր գործընկեր, հանրությանը հայտնի հետաքննող լրագրող, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր ղեկավար Գայանե Զարգարյանը անդրադարձել է երկրում ձեւավորված ներքաղաքական քաոսին.

-Հայաստանում այսօր ձեւավորվել է  մի մթնոլորտ, որն ավելի շատ հիշեցնում է համազգային հոգնածություն, ապատիա և անվստահություն, քան կայունության ձգտում։ Ներքաղաքական կյանքը կանգնած է բեկումնային հանգույցում, իսկ հասարակությունը՝ խորը անորոշության ու փնտրտուքների  մեջ է.  սկսած ճգնաժամային կառավարման մոդելից,   վերջացրած հանրային վստահության  օջախներով, քանի որ քաղաքական լոլոների ու "ֆոկուսների հանրագումարում   մեծանում են  տագնապներն ու մտորումները՝ այսօրվա ու վաղվա օրվա հետ կապված: 
Ուր ենք գնում  ի վերջո. սա հարցերի հարցն է այսօր Հայաստանում... 
Ցավոք մարդիկ  այլևս չեն հավատում, որ այլեւս  հնարավոր է իրական փոփոխություն, չեն հավատում ընտրություններին, չեն հավատում անգամ ընդդիմությանը, չեն հավատում գրեթե ոչ ոքի....
 Ու երբ  հասարակության մեծամասնությունը ոչ թե բարկացած է, այլ անտարբեր՝ դա ամենավտանգավոր պիկն է, որը հատել ենք վաղուց... 
Իշխանությունների կողմից ընտրված քաղաքականությունը հստակություն չունի։ Ամեն օր փոփոխվող հայտարարությունները, շփոթեցնող ուղերձները, արտաքին քաղաքական ուղղության անորոշությունը՝ միայն ավելացնում են ներքաղաքական լարումը։ 
Ցանկացած պետություն, որ չունի հստակ առաջնահերթություններ և ռազմավարություն, դառնում է կամ միջազգային խաղացողների գործիք, կամ ներքին անկայունության "զոհ"։
Առաջին հայացքից գուցե թվում է, որ հասարակությունը լուռ է, բայց իրականում  գործ ունենք մակերեսային լռության հետ: 
Հասարակության ներսում կուտակված է խորը դժգոհություն, լարվածություն և անվստահություն, որը միայն ժամանակի հարց է՝ երբ և ինչպես կարտահայտվի։ 
Այս լռությունը անխոս վտանգավոր է, որովհետև այն կազմակերպված չէ, բայց խորքային է։ Այն չունի առաջնորդ, բայց ունի պատճառ։ Չունի սցենար, բայց ունի խորը արմատներ։
Եվ եթե պետությունն ու իշխանությունը շարունակեն  անտեսել հասարակության բութ ցավը, այդ ցասումը մի օր դուրս կգա վերահսկողությունից։ Դա չի լինի պարզապես բողոք, այլ՝ արժեքային բախում պետության ու ժողովրդի միջև։ Եվ հենց այդ պահին պետությունը կկանգնի ընտրության առաջ....
Քաղաքացիների դժգոհությունը կուտակվում է ինչպես տնտեսության վատ վիճակից, այնպես էլ անարդարությունների նկատմամբ անպատժելիությունից։ 
Ստեղծված իրավիճակում  կա մեկ ճանապարհ. վստահությունը վերականգնելու համար.  ու դա ոչ թե հնարավոր կլինի ձախողված  ու արժեք չունեցող    PR արշավներնով  , այլ միայն անկեղծությամբ ու հաշվետու գործողություններով։
Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ոչ թե աղմուկն է վտանգավոր, այլ լռությունը։ Այժմ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է համարձակություն՝ ճշմարտությունն ընդունելու, վճռականություն՝ սխալները շտկելու, և տեսլական՝ երկիրը փրկության ճանապարհով տանելու համար: 
Եւ ի վերջո, Հայաստանը դուրս կգա ճգնաժամից այն ժամանակ, երբ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ իր ձայնը նշանակություն ունի, իր կյանքի որակը կախված է պետական կառավարման որակից, և որ  կառավարման լծակները  ոչ թե իշխելու, այլ ծառայելու համար են։
Չմոռանանք նաեւ ամենագլխավորի մասին, որ երկրի փրկության բանալին մեր գիտակից քաղաքացին է՝  արժանապատիվ  ու պետական մտածողությամբ օժտված.ով ոչ թե  իր անձնական շահով  կշարժվի առաջ, այլ նաև կգիտակցի   իր պատասխանատվության չափը՝ պետության, հանրության ու ապագա սերունդների առաջ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում