Երբ իշխանությունն արդեն խաչից է վախենում, նշանակում է՝ նա կորցրել է ոգեղենության վերջին նշույլը. Արման Դանիելյան

Ներքաղաքական

Ներկա ներքաղաքական ստեղծված իրավիճակի եւ նրա լուծումների մասին «Ի­րա­վունք»-ը զրուցեց «Հայոց Հայրենիք» կուսակցությանառաջին փոխնախագահ ԱՐՄԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

Ինչպե՞ս կարելի է բնութագրել այսօրվա իշխանության վարքագիծը։

Սա այլևս պետական կառավարում չէ։ Սա իշխանության պահպանման մեխանիզմ է՝ ամբողջությամբ կառուցված վախի, մանիպուլյացիայի և համակարգերի ոչնչացման վրա։ Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարում պետություն, նա վերահսկում է գործընթաց՝ ծառայեցնելով այն բացառապես իր անձնական կամքին։ Մարդկանց հիասթափությունն արդեն վերածվում է խորքային անվստահության։

Ո՞րը կհամարեք ազգային ամենավտանգավոր զարգացումը վերջին ամիսներին։

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները։ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը սոսկ իրավական գործընթաց չէ: Դա գաղափարական հարձակում է մեր հոգևոր ինքնության, պատմական հիշողության և ազգային արժեքների վրա։ Երբ իշխանությունն արդեն խաչից է վախենում, նշանակում է՝ նա կորցրել է ոգեղենության վերջին նշույլը։

Սամվել Կարապետյանին ձերբակալելով, ինչ մեսիջ է փոխանցում իշխանությունը։

Սամվել Կարապետյանը միակ մեծահարուստն է, ով հայրենիքում ներդրել է ոչ միայն միլիոններ, այլ՝ հոգի։ Նրա ձերբակալությունն ուղիղ ազդանշան է բոլոր նրանց, ովքեր փորձում են գործով ծառայել հայրենիքին։ Այսօր բանտարկվում է ոչ թե մարդը, այլ՝ բարեգործության գաղափարը, հայրենասիրության օրինակը։ Նման կեցվածք դրսևորում է միայն վախեցած իշխանությունը։

Ըստ Ձեզ, ի՞նչ է իրականում այսպես կոչված «հեղաշրջման փորձի գործը»։

Դա քաղաքական շոու է՝ իշխանության ձեռքով բեմադրված։ Այն նպատակ ունի խեղդել այլընտրանքային ուժերի ձայնը, վախեցնել հասարակական ակտիվությունը և մեկուսացնել հնարավոր կենտրոններ, որոնք կարող են առաջնորդել ազգային դիմադրությունը։ Հեղափոխական ճանապարհով եկած իշխանությունը փորձում է հեղափոխությունը հռչակել հանցագործություն։

 Ու՞ր է ընդդիմությունը այս վտանգավոր իրադարձությունների ֆոնին։

Ցավով պետք է արձանագրել, որ խորհրդարանական ընդդիմությունը դարձել է իներտ ու գտնվում է խորը ներքին փակուղու մեջ։ Չկան իրական նախաձեռնություններ, չկա հանրությանը մոբիլիզացնելու վճռականություն։ Հռետորաբանությունը կրկնվում է, իսկ ծրագրային այլընտրանքը՝ բացակայում։ Այսօր խորհրդարանական ընդդիմությունը, ըստ էության, հանդես է գալիս որպես իշխանության օգտին աշխատող «լեգալ հակառակորդ»։

Ելքը ո՞րն է:

Պետք է նոր բովանդակություն։ Քաղաքական դաշտը վերակենդանացնելու միակ ուղին գաղափարական, ինստիտուցիոնալ և մարդկային նոր որակի ստեղծումն է։
Անհրաժեշտ է.
1.Արդիական ազգային օրակարգ՝ հիմնված անվտանգային, սոցիալական և արժեհամակարգային դրույթների վրա։
2. Նոր քաղաքական սերունդ՝ համոզիչ խոսքով, հստակ դիրքորոշմամբ և պետականամետ մտածողությամբ։
3. Համայնքահեն աշխատանք՝ ուղղակի շփմամբ, վստահության մթնոլորտով։
4.  Իրավական դիմադրության համակարգ՝ մասնագիտական կառույցներով և միջազգային ներգրավմամբ։

Ինչո՞ւ է այս ամենը կենսական «Հայոց Հայրենիք» կուսակցության համար։

Որովհետև մենք հավատում ենք, որ եթե այսօր լռենք, վաղը արդեն չի լինի։ Մեր կուսակցությունը չի դիտարկում իրավիճակը որպես հերթական իշխանափոխության հերթ։ Մենք այն դիտարկում ենք որպես պետականության փրկության վերջին շանս։ Մեր խնդիրն է՝ բարձրաձայնել ճշմարտությունը, բացահայտել մանիպուլյացիաները և կազմակերպել դիմադրությունը՝ խելացիորեն, հետևողականորեն, վճռականորեն։
Իշխանությունը, որը պայքարում է խաչի, աղոթքի և հայրենասիրության դեմ, ի վերջո, պարտվում է։ Բայց այդ պարտության գինը չի կարող լինել պետության կործանումը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում