Ինչու իրականում ԵՊՀ-ից հեռացվեց դեկան Անուշավան սրբազանը. նոր մանրամասներ

Հասարակություն

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ Երեւանի Պետական համալսարանի ռեկտոր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է Աստվածաբանության ֆակուլտետի երկարամյա դեկան Գերաշնորհ Տ. ԱՆՈՒՇԱՎԱՆ եպիսկոպոս ԺԱՄԿՈՉՅԱՆԸ: Ընդ որում՝ նշել էինք, որ համալսարանական աղբյուրների համաձայն, սա եղել է ուղիղ հրահանգ հենց Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահության միջոցով:

Ըստ էության, Անուշավան սրբազանին չէր ներվել ի աջակցություն բարերար Սամվել Կարապետյանի երթին մասնակցությունը եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող դեպքերի վերաբերյալ նրա հստակ դիրքորոշումն «Իրավունք»-ի հետ զրույցում, որի ժամանակ, այսպես ասած, չարդարացնելով իշխանության սպասումները, մասնավորապես շեշտել էր. «Կաթողիկոսն ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից ցմահ, այստեղ քննարկելու ոչինչ չկա»: Սակայն, այդուհանդերձ, մենք հարց էինք բարձրացրել, թե ինչպես է ստացվում, որ նույն ի աջակցություն Սամվել Կարապետյանի՝ տեղի ունեցած հավաքին, հարթակից ելույթ էր ունեցել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, բայց առ այսօր աշխատանքից ազատման ծանուցում չի ստացել: Իհարկե, ԵՊՀ-ից ներկայացնում են, թե իբր Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ժամկետն է ավարտվել եւ այլ ենթատեքստ չկա: Բայց նշենք, որ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը 30 տարի առաջ հիմնադրել է Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը եւ տասը տարի անց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշավան սրբազանն է ստանձնել դեկանի պաշտոնը եւ շուրջ 20 տարի ինքն է ղեկավարել ֆակուլտետը: Այսինքն՝ այս թվաբանությամբ հղում անելը թեկուզ 2023 թվականին ընդունված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ընտրության նոր կարգին, անգամ զավեշտալի է:

Ի դեպ, համալսարանական մեր աղբյուրներն Անուշավան սրբազանին աշխատանքից ազատելու որոշումը դիտարկում են ոչ միայն Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի հերթական արարի համատեքստում, այլ պնդում, որ նա իշխանության խոշորացույցի տակ էր հայտնվել շատ ավելի վաղ: Դեռեւս նախորդ տարի մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամյակի հիշատակի օրը, երբ ոստիկանությունը կտրել էր Վեհափառ Հայրապետի ճամփան ու թույլ չէր տվել նրան տեղաշարժվել, Անուշավան սրբազանը հրապարակային իր վրդովմունքն էր հայտնել՝ ընդգծելով. «Ականատես եղանք սարսափելի եւ խիստ դատապարտելի իրողության: Ով կմտածեր, որ գալու է մի օր, երբ «հայ ոստիկանը», ուսադիր կրող «հայ սպան» փակելու է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի թափորի ընթացքը դեպի Սարդարապատի հուշահամալիր: Բառերս անգամ քիչ են բնութագրելու նման արարքը: «Հայ ոստիկանը», առանց գիտակցումի, սառնասրտությամբ, սանձարձակությամբ, առանց ամոթի ու պատկառանքի սահմանափակում է Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը հոգեհանգստյան աղոթքի եւ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին: Սարդարապատը մեր փառավոր անցյալի և ներկայի սերունդներին դաստիարակող, կրթող ու ոգեշնչող իրականությունն է, որ միաձուլում է անցյալի ու ներկայի սրբազան ոգին: Խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության այս անտրամաբանական, անմարդկային, ոչ կառուցողական եւ մերժելի գործելաոճը»: Ու հաջորդ զավեշտն այն է, որ այսքանից հետո՝ Անուշավան սրբազանին մամուլով մյուս կողմից էլ մեղադրում էին իշխանության հետ մտերիմ հարաբերություններ ունենալու եւ լռելու մեջ, մինչդեռ նա փաստացի չէր լռում շատ ավելի վաղ, քան այսօրվա  հոգեւոր ու հանրային գործիչներից շատերն են նոր-նոր զարթնել ու ապշել, թե ինչ է կատարվում: Այստեղ են ասել՝ երանի ժամանակին բոլորն Անուշավան սրբազանի պես այսքան հասցեական «լռեին», որ այս օրին չհասնեինք:

Ինչեւէ, մեր աղբյուրները նկատում են, որ իշխանության, այսպես ասած, համբերության բաժակը լցրել է ոչ միայն այն, որ Անուշավան սրբազանը չլռեց ու չհամագործակցեց իրենց հետ՝ Մայր Աթոռի դեմ խարդավանքներ հյուսելու հարցում, ավելին՝ մասնակցեց Եկեղեցու բարերար, կալանավորված Սամվել Կարապետյանին ի աջակցություն հավաքին եւ երթին, այլ նաեւ այն, թե ինչ է տեղի ունեցել ընդամենն ամիսներ առաջ:

Պարզվում է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ տնօրինությամբ՝ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան եւ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը սույն թվականի մարտի 27-ին Մ.Վ. Լոմոնոսովի Մոսկվայի պետական համալսարանում մասնակցել է «Լոմոնոսովյան ընթերցումներ» խորագրով անցկացվող հեղինակավոր միջազգային գիտաժողովին։

Նա հանդես է եկել «Անդրկովկասը եւ քրիստոնյա Արևելքը. կապերն ու ընդհարումները» պանելային նիստին՝ ներկայացնելով «Աստվածաշնչի մեկնության պատմամշակութային եւ գիտական արժեքը հայոց լեզվով» խորագրով զեկույցը։ Զեկույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ոչ միայն հայ մատենագրական ավանդույթին, այլեւ ընդգծվել են այն սրբավայրերն ու հոգեւոր կենտրոնները, որոնք միջնադարյան Հայաստանի մեկնողական դպրության հենքային կենտրոններն էին։ Այս առումով՝ յուրահատուկ ընդգծում են ստացել Արցախի երեք բացառիկ սրբավայրեր՝ Ամարասը, Գանձասարը եւ Դադիվանքը, որոնք դարեր շարունակ հանդիսացել են ոչ միայն հոգեւոր կենսագործունեության կենտրոններ, այլեւ մեկնողական, գիտական եւ կրթական գործառույթներ իրականացնող միջավայրեր։ Իսկ միջազգային հարթակում Արցախի մասին որեւէ հիշատակում, ըստ էության, չի ներվում այս իշխանության կողմից, ինչպես եղավ Վեհափառ Հայրապետի Շվեյցարիա կատարած այցի ժամանակ՝ Բեռնում, այնպես էլ, փաստորեն, Անուշավան սրբազանի դեպքում՝ Մոսկվայում հրավիրված միջազգային գիտաժողովի ժամանակ:

Հավելենք, որ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ընտրությունը տեղի է ունենալու օգոստոսի 28-ին: Թե արդյոք ընտրությանը կմասնակցեն բացառապես բարձրաստիճան հոգեւորականներ, թե հակաեկեղեցական կեցվածք ընդունած իշխանությունն ամեն ինչ կանի, որ Մայր բուհում Աստվածաբանության ֆակուլտետը վերածվի աղանդավորական որջի, ցույց կտա ժամանակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում