Ցնցված եմ տեսարանից. պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՔԿՀ-ում տեսակցել է նորածնի կալանավորված մորը եւ փոքրիկին

Ներքաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ «Աբովյան» ՔԿՀ֊ում տեսակցել է երեք ամսով կալանավորված Լիանա Հարությունյանին և նրա ութամսական փոքրիկին։
 
«Երիտասարդ կինը դեռևս չէր կարողանում հավտալ իր հետ կատարվողին, փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը։ Անկեղծ, ասել որ ցնցված եմ այս տեսարանից, ստեղծված իրավիճակի աբսուրդից նշանակում է ոչինչ չասել։ Աբսուրդի զգացողությունը հաղթահարել դեռևս չի ստացվում։
 
Կնոջը հայտնել եմ, որ գործընկերներիս հետ պատրաստակամ ենք անել ամեն անհրաժեշտը կալանքի որոշուման փոփոխմանը նպաստելու համար։
Երեկվանից «Հայաստան» խմբակցության պատգամավորներով կապ ենք պահպանում կնոջ փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, ում փոխանցել ենք, որ պատրաստ ենք տրամադրել մեր երաշխավորությունները կնոջ նկատմամբ կիրառված կալանքի խափանման միջոցը փոփոխելու նպատակով։
 
Ի դեպ կալանավորված կինը, թեև համաձայն չէ իրեն մեղսագրվող արարքին, բայց պատրաստ է կրել տնային կալանք, միայն թե լինի իր երեխաների հետ։ Ինձ հետ զրույցում անգամ հայտնեց, որ շոկի մեջ չի կարողացել կողմնորոշվել ու դատարանին հայտնել, որ մարզում է գտնվում իր հայրական տունը, որտեղ գրանցված է և որտեղ կարող է կրել տնային կալանքը։
 
Բայց ես իսկապես ուզու եմ հասկանալ ինչ են այս դեպքի մասին մտածում Աննա Վարդապետյանը, Սրբուհի Գալյանը, Անահիտ Մանասյանը, ՔՊ հատկապես կին պատգամավորները։ Ցանկության դեպքում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է այս իրավիճակը փոխել ժամերի ընթացքում, նույնը Սրբուհի Գալյանը։
 
ՔՊ պատգամավորները՝ պարզապես հայտնելով, որ պատրաստ են երաշխավորություն տալ եռամսյա կալանքի փոփոխության համար կարող են փոխել այս իրավիճակը ու թողնել, որ երեք երեխաների մայրը միանա իր մյուս երկու զավակների հետ։
 
Ի՞նչ է այս ամենի մասին մտածում խաղաղ ցուցարարների վրա կրակելը ողջունող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ի՞նչ է այս ամենի մասին մտածում իբր կանանց իրավունքների հարցում շատ մտահոգ Սոնա Ղազարյանը։
 
Ուզում եմ հասկանալ, ձեր մեջ մարդկության բջիջ չի մնացե՞լ։ Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ամենալկտի ռպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչու չեք խոսում», - գրել է նա։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում