«Ժողովուրդ». Ով էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը, եւ հիմա «դաչա» է գնել
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ տողանոց կենսագրությամբ ՔՊ-ական շատ պաշտոնյաներ են եկել իշխանության, որոնք գրեթե 7 տարում հասցրել են 3-4 պաշտոն փոխել՝ հարստացնելով կենսագրությունը։ Ներկայացնենք՝ ով էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը։ 2010-2014 թվականներին նա աշխատել է որպես «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ, իսկ 2014-2017 թվականներին ՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար. հեղափոխությունից առաջ այսպիսին է եղել Արշակյանի կենսագրությունը։ Իսկ հեղափոխությունից հետո նա զբաղեցրել է գրեթե 5 պաշտոն.
- 2018 թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
- 2. 2018 թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:
- 3. 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
- 4. 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
- 5. 2021թ. հունիսի 20-ին ՔՊ ցուցակով ԱԺ պատգամավոր է դարձել, ապա օգոստոսի 4-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Արշակյանը նաև աշխույժ ակտիվիստի գործունեություն է ծավալել և կենսագրությունում առանձնացրել է այդ կետերը. 2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Те;с наеу https://t.me/iravunk/54465

