Ռուսական բանակը կտրուկ ակտիվացել է Կոնստանտինովկայի արեւմտյան թեւում (Քարտեզ)
ՄիջազգայինՎերախմբավորումից հետո, ռուսական բանակը, վերսկսելով հարձակումը Կոնստանտինովկայի հարավային հատվածում (https://iravunk.com/?p=317909&l=am), կտրուկ ակտիվացել է նաեւ Կոնստանտինովկայի արեւմտյան թեւում:
Այսպես, ռուսական ուժերը սկսել են Պոլտավկայի և Պոպով Յարի գրոհը՝ առաջխաղանալով նաև դեպի Ռուսին Յար (Քարտեզում)։
Հարձակման ընթացքում ռուսական զորքերը դուրս են եկել Պոլտավկա բնակավայրի ծայրամասերը և գրոհում Ռուսին Յարի մատույցները։
Այս բնակավայրերը գրավելու դեպքում ռուսները կարող են դուրս գալ «դատարկ» տիրույթ, որտեղ այլեւս չկան բնակավայրեր, որոնցից կկառչեն ուկրաինական ուժերը` Պոլտավկա գետի արեւելյա թեւով հարձակումը զարգացնելով դեպի Նիկոլայոպոլե: Ապա նաեւ ավելի հյուսիս` դեպի հանգուցային նշանակության Դրուժովկա` արեւմուտքից աքցանավորելով Կոնստանտինովկան:
Տես նաեւ https://t.me/c/1640584393/52272

