Դա ոչ թե Մոսկվային հարվածելու օրինագիծ է, այլ անելանելի թակարդ Թրամփի համար. Փորձագետ
ՄիջազգայինԸստ The Times-ի, Թրամփը քննարկում է Ռուսաստանի դեմ գլոբալ նավթային էմբարգո սահմանելու հնարավորությունը։
ԱՄՆ նախագահը լրջորեն քննարկում է Ռուսաստանի հետ նավթով առևտուր անող երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի և Թուրքիայի դեմ խիստ երկրորդական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Խոսքը Ռուսաստանից ներմուծման վրա 500% մաքսատուրք նախատեսող օրինագծի աջակցության մասին է։
Աղբյուրի ներկայացմամբ, այս մոտեցման պատճառը Թրամփի դժգոհությունն էր Պուտինի կողմից բանակցություններից հրաժարվելու և Ուկրաինայում քաղաքացիական թիրախների վրա շարունակական հարվածների հետ կապված։ Նախկինում նա օրինագիծն անվանել էր «չափազանց կոշտ», բայց հիմա ասել է, որ «ուշադիր ուսումնասիրում է այն»։
Հիմնական խնդիրը տնտեսական հետևանքների ռիսկն է։ Սպիտակ տունը ցանկանում է, որ պատժամիջոցների վերացումը մնա նախագահի լիազորությունների շրջանակներում, մինչդեռ Կոնգրեսը առաջարկում է սահմանափակ վերահսկողություն: Այս միջոցառումների նույնիսկ մասնակի իրականացումը, վերլուծաբանների կարծիքով, կարող է ծանր հարված հասցնել Ռուսաստանի տնտեսությանը:
Բայց նաեւ, մի շարք այլ փորձագիտական աղբյուրների գնահատմամբ, նման պատժամիջոցների պարագայում խնդիրները Թրամփի համար շատ ավելի խորքային կլինեն, քան փորձում են ցույց տալ ուլտրալիբերալ աղբյուրները: Նախ, դա կարող է նշանակել նավթի գների թռիչք 100 դոլար/բարելից վեր, որն առաջին հերթին ԱՄՆ-ի համար է ծանր հաված` ներկա թանկացումների համատեքստում: Ընդ որում, չկա որեւէ երաշխիք, որ նման թանկացումների դեպքում ռուսները, պահպանելով նավթի վաճառքի շրջանցիկ տարբերակները, իրականում մի փոքր ավելի քիչ վաճառելով, ավելի մեծ եկամուտներ չեն ստանա:
Երկրորդը, եթե թեկուզեւ Չինաստանն ու Հնդկաստանը մերժեն ռուսական նավթը գնելու թրամփյան պահանջը, նրա համար ծանր երկըտրանք կառաջանա. 500 տոկոս մաքսատուրքի սահմանումն այդ երկրների նկատմամբ, ըստ էության, տնտեսական պատերազմ է, որի գնալն ԱՄՆ ֆինանսական համակարգի ներկա վիճակում պայթյուն է նշանակում: Չգնալը Թրամփին կդնի ծիծաղելի վիճակում:
Վերջապես, նման պատժամիջոցները Մոսկվան կարող է գնահատել, որպես չհայտարարված պատերազմ` Ռուսաստանի գոյությանը սպառնացող ծանր, կործանարար վնաս հասցնելու նպատակով, ինչն իրականում ամերիկյան այդ օրինագիծը չի էլ թաքցնում: Դա ռուսական ռազմական, այդ թվում` միջուկային դոկտրինով ենթադրում է պատասխան հարվածի իրավունք: Ավելի կոնկրետ` Մոսկվան կարող է պարզապես չեղարկել Թրամփի հետ ամեն մի բանակցային գործընթաց եւ պայմանավորվածություն` իրենց իրավունք վերապահելով ցանկացած ուղղությամբ ընդհուպ` միջուկային պատասխան հասցնել:
Այդ համատեքստում, Մոսկվան նաեւ իրեն կարող է իրավունք վերապահել Իրանին ցուցաբերել ցանկացած ռազմական օգնություն, այդ թվում` միջուկային զենքի տեսքով:
Քաղաքական իմաստով այս ամենը կնշանակի, որ Թրամփը, ով իշխանության եկավ Բայդենին Երրորդ աշխարհամարտ սարքելու մեղադրանքներ ներկայացնելով, հիմա ինքն այդ շեմին կմոտենա մաքսիմալ չափով: Թրամփյան թիմում արդեն իսկ կան լրջագույն դժգոհություններ, թե իրեք այս ամենի համար չէ, որ աջակցել են Թրամփին: Այդ դժգոհությունն արդեն արտահայտվել է Իլոն Մաքսի` թիմից հեռանալու տեսքով, եւ այս պահին շատերն էլ չեն թաքցնում բողոքը, թե համաձայն չեն Ուկրաինային զինելու մասին նախագահի ներկա հայտարարությունենրի հետ: «500 տոկոսանոց մաքսատուրքերի փաթեթի ընդունումը, անկախ դրա տակ դրված հիմնավորումների, խոստանում է, որ նոր առանցքային անգամներ կարող են լքել Թրամփին` հրաժարվելով կիսել նրա հետ նման պատասխանատվությունը»,- կարծում է փորձագիտական լուրջ աղբյուրը: Իսկ որ գլոբալիստներն, որ հիմա Թրամփին դրդում են նման քայլի, ինչ հաջողությամբ կօգտվեն նման առիթից, կարելի է չկասկածել: «Սա ոչ թե Մոսկվային հարվածելու օրինագիծ է, այլ անելանելի թակարդ Թրամփի համար»,- կարծում է աղբյուրը:
Տե´ս նաեւ https://t.me/c/1640584393/52270

