«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաստորեն, ցմահ դատելո՞ւ են. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Բոլորիս վճարած հարկերի հաշվին գոյություն ունեցող Հանրային հեռուստաընկերությունը` միայն թե Նիկոլ Փաշինյանին բավարարելու մոլուցքով տարված, այնքան է իջեցրել մակարդակը, որ եթեր է տրամադրում ում պատահի՝ կեղծ հոգեւորականից մինչեւ ինքնակոչ սարկավագ: Նախ Հանրայինի եթերում է հայտնվում կարգալույծ մի հոգեւորական եւ ներկայացվում՝ իբրեւ հոգեւորական: Տեսան, որ չանցավ ու մարդկանց այսօր մանիպուլացնելն այդքան հեշտ չէ, հիմա էլ արել են հաջորդ քայլը: Հանրայինի ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ հյուրն այս անգամ Արթուր սարկավագ Կարապետյանն էր: Իհարկե, այստեղ «սարկավագ» բառն օգտագործելն էլ հեչ տեղին չէր: Որտեղի՞ց էին պեղել նրան` Աստված գիտի: Իրանագետ Տիգրան Դավուդյանը մի ամբողջ ցանկ է հրապարակել եւ գրել. «Հարգելի Հ1, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների թվում Արթուր սարկավագ Կարապետյան անունով մեկը չկա… Շնորհակալ եմ, որ մեր հորդորը լսելով` գոնե էս անգամ Ձեր հյուրին սքեմ չէիք հագցրել»։ Իսկ ԵՊՀ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը մանրամասնել է. «Հ1-ի Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի «Մայր Աթոռը ազատագրելու» արշավը: Նրա հյուրը հոգեւորական է, այլընտրանքային հոգեւորական երեւի, սարկավագ` սպիտակ վերնաշապիկով, փողոցային հասանելի բառապաշարով, ԱԱԾ-ին ОМОН-ի հետ շփոթող, թանգարանի գանձերն է ուզում ստուգի՝ տեղում են, թե՞ չէ, копьë է ման գալիս՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդի հետ է: Հաղորդման թեման էլ հետեւյալն էր՝ «Ինչ է կատարվում եկեղեցու ներսում»: Էս հարցերին ջինսերով ու սպիտակ վերնաշապիկով «կյանքի տղեն» լուրջ դեմքով պատասխանում է, որպես հոգեւորական…»: Այսքանից հետո մեզ մնում է ավելացնել՝ Տեր, մի ներիր նրանց, քանզի գիտեն, թե ինչ են անում…

Իսկ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ անում է խուզարկություններ դաշնակցականների տներում: Բայց զարմանալին ոչ թե սա է, այլ այն, թե ինչ է հայտնաբերել կոմիտեն երեկ իրականացված խուզարկությունների արդյունքում: «Պատկերացնո՞ւմ եք, դաշնակցականի տանից գտել են շապիկ, որի վրա գրված է Դաշնակցության կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն»։ Ու այդ շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Հակոբ Պէրպէրեանն էլ կատակում է. «Դաշնակցականների տներից ինչ-որ ռազմական իրեր են հայտնաբերում ու ներկայացնում՝ որպես հանցագործություն։ Դաշնակցականի տնից երբ ջութակ հայտնաբերեք, դա ներկայացրեք, հենց դա կլինի հանցագործություն»: Ի՞նչ ասես, բա որ ՀՅԴ-ականների տներից հանկարծ գտնեն հայտնի երգի բառերը, որ «Դաշնակցություն ժողով արեց, շուն Թալեաթին մահ որոշեց…», փաստորեն, ցմահ դատելո՞ւ են:

ՀՅԴ-ի դեմ հարձակումների ֆոնին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է հայաստանյան կառավարչի ու Ալիեւի պատվիրակությունների հանդիպման տեսանյութին. «Սրանց ջերմությունից զգացվում է, որ այս պատմության մեջ մենակ մենք ենք իրենց խանգարում` սիրառատ շփվելու եւ համատեղ կյանք կառուցելու տեսանկյունից»: Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ժպտերես դեմքը, ով «հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո՝ ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը եւ, երեւի, մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է եւ վե´րջ»: Կատարյալ խայտառակություն…

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան