Մոսկվայի կենտրոնական գոտում անօդաչուներով զանգվածային հարձակման ահազանգ կա (Տեսանյութ)
ՄիջազգայինՈստիկանության աշխատակիցները զանգվածաբար կանգնեցնում են բեռնատարները Մոսկվայի մոտակայքում՝ ստուգման համար: Նախնական տվյալներով՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ստուգում են ոչ միայն վարորդների փաստաթղթերը, այլև բեռնատարների և «Գազելների» բեռնախցիկները՝ դրանցում (այլ բաների հետ մեկտեղ) անօդաչու թռչող սարքերի հնարավոր առկայության համար:
Աղբյուրների փոխանցմամբ՝ իրադարձությունները սկսվել են մի քանի օր առաջ: Ճանապարհային ոստիկանության լրացուցիչ կետեր են տեղադրվել բազմաթիվ մայրուղիներում: Բացի այդ, դրանց մեծ մասը համալրվել է ոստիկանական պարեկներով: Միևնույն ժամանակ, չնայած ավելի քան 30 աստիճան շոգին, ոստիկաններին արգելվել է ծառայություն իրականացնել առանց զրահաբաճկոնների:
Որոշ մասնագիտացված աղբյուրներ էլ հայտնում են, որ կան տեղեկություններ, որ Մոսկվայի կենտրոնական գոտում անօդաչուներով զանգվածային հարձակման մասին տվյալներ կան: Ու քանի դեռ ընթանում է քննությունը՝ փորձելով պարզել հնարավոր խմբավորումներին, նման մասշտաբային կանխարգելիչ միջոցառումներ են կազմակերպվել:

