Թրամփը հուլիսի 14-ին Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանի
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 14-ին կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը, հաղորդում է NBC News-ը։
Թրամփը շեշտել է, որ հիասթափված է Ռուսաստանից, բայց առաջարկել է սպասել՝ տեսնելու, թե ինչ կպատահի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, The New York Times-ը գրել էր, որ Թրամփի և Պուտինի միջև հարաբերությունները անսպասելիորեն վատթարացել են։

