Ուկրաինական թիկունքային հիմնական մայրուղին վերածվել է «մահվան ճանապարհի». Ուկրաինական զինվորական (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինական ռազմական աղբյուրը ներկայացրել է տեսանյութ, թե ինչ վիճակում են ռազմաճակատին մատարարարող հիմնական մայրուղիները:
Աղբյուրի փոխանցմամբ. «Դոբրոպիլյայի և Կրամատորսկի միջև ընկած մայրուղին վերածվում է մահվան ճանապարհի։ Ռուսական անօդաչու թռչող սարքերն արդեն զանգվածաբար թռչում են դեպի այն։ Ճանապարհի եզրին մեքենաներ են, որոնք ոչնչացվել են հարվածներից։
Եվ լռություն... Լրատվամիջոցներում ոչ մի խոսք»։
Ի դեպ, Դոբրոպիլյայի և Կրամատորսկի միջև ընկած մայրուղին այն հիմնական ճանապարհն է, որով մատակարարվում է Պոկրովսիր ուղղությունը: Հաշվի առնելով, որ Պոկրովսկից արեւմուտք տանող ճանապարհները ճակատին շատ ավելի մոտ են եւ ռուսական հարվածներն էլ, բնականաբար, շատ ավելի ինտենսիվ են:

