«Հրապարակ». Գլխավոր դատախազը, առանց դեմքի միմիկան փոխելու, հետևում էր իրավական աբսուրդին
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. ««Սրբազանի «հեղաշրջման» գործով պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանքի տանելու գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ մի ուշագրավ դրվագ եղավ, որը վկայեց, որ գլխավոր դատախազն ընդամենը Փաշինյանի հանձնարարականն է կատարել` թքած ունենալով օրինականության անգամ ձևական ընթացակարգերի վրա։
Միայն ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանը նկատեց՝ ինչպե՞ս են 2 քվեարկությունները միաժամանակ անելու, գուցե խորհրդարանը չի՞ տալիս համաձայնություն՝ անձեռնմխելիությունից զրկելու, այդ դեպքում անիմաստ է դառնում կալանքի միջնորդությունը քննելը, առավել ևս՝ քվեարկելը: Աղազարյանն ակնարկեց՝ ամեն ինչ նախօրոք որոշվա՞ծ է, որ մեկ քննարկումով ու մեկ քվեարկությամբ եք անում։ Ռուբեն Ռուբինյանը, ապա և դատախազը, ստիպված էին համաձայնել Աղազարյանի դիտողության և առաջարկի հետ»։

