«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նման հարձակումները վիրավորում են ոչ միայն եկեղեցական ինստիտուտը, այլեւ միլիոնավոր հավատացյալներին. հայտարարություն

Հասարակություն

Ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու՝ Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունների (ԱՀՀՀ) համակարգող մարմինը հայտարարությամբ է հանդես եկել:

«Հայ Առաքելական Եկեղեցին հազարամյակների պատմություն ունեցող կառույց է եւ մեր ժողովրդի հոգեւոր հենարանն է քրիստոնեության ընդունումից՝ 301 թվականից ի վեր: Պատմականորեն այն եղել է մեր ինքնության, մշակույթի եւ ազգային արժեքների պահապանը՝ անգամ հալածանքների, ցեղասպանության եւ սփյուռքի ամենածանր ժամանակաշրջաններում։

Այս օրերին խոր վշտով եւ մտահոգությամբ ենք հետեւում որոշ ՀՀ պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին եւ գործողություններին, որոնք ուղղված են Սուրբ Եկեղեցու դերի վարկաբեկմանն ու թուլացմանը մեր ազգային կյանքում։ Նման հարձակումները վիրավորում են ոչ միայն եկեղեցական ինստիտուտը, այլեւ միլիոնավոր հավատացյալներին՝ Հայաստանում եւ սփյուռքում, որոնց համար Եկեղեցին հանդիսանում է հավատքի, համախմբման եւ պատմական հիշողության աղբյուր։

Մենք վերահաստատում ենք, որ ժողովրդավարական Հանրապետությունում հիմնարար ինստիտուտների հանդեպ հարգանքը պետք է լինի փոխադարձ։ Եկեղեցու եւ պետության բաժանումը երաշխավորում է ինքնավարություն, այլ ոչ թե թշնամություն։ Եկեղեցին երբեւէ չի ձգտել եւ չի ձգտում միջամտել կառավարության գործերին, սակայն իրեն վերապահում է իրավունք ու պարտավորություն՝ բարձրաձայնելու անարդարության դեմ եւ պաշտպանելու հայ ժողովրդի բարոյական ու հոգեւոր արժեքները։

Մենք կոչ ենք անում Հայաստանի պետական ներկայացուցիչներին՝ վերաիմաստավորելու իրենց գործողությունները, առաջնորդվելու հարգալից երկխոսությամբ եւ ճանաչելու այն անուրանալի ծառայությունը, որը Հայ Առաքելական Եկեղեցին մատուցել է եւ շարունակում է մատուցել մեր ազգին։ Ներքին ապալեգիտիմացումը միայն թուլացնում է Հայաստանը՝ դիմակայելու արտաքին մարտահրավերներին թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային ասպարեզում։

Հայ ժողովրդի միասնությունը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս, պահանջում է հարգանք, փոխհասկացողություն եւ ամուր կամք՝ կառուցելու, այլ ոչ թե քանդելու։ Հավատը, պատմությունը եւ ինքնությունը չպետք է եւ չեն կարող դառնալ քաղաքական կամ քողարկված հակամարտության առարկա։

Կոչ ենք անում բոլոր բարի կամքի հայերին՝ հանգիստ, բայց վճռականորեն պաշտպանել մեր Եկեղեցին, որը խորհրդանիշն է հույսի, շարունակականության եւ դիմակայության ողջ աշխարհի հայ ժողովրդի համար», - ասված է հայտարարության մեջ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան