ԵՊՀ-ից հեռացման ծանուցում է ստացել Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան սրբազանը
ԹեմաԱշխատանքից հեռացվելու մասին այսօր ծանուցում է ստացել ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Համալսարանական աղբյուրների համաձայն, սա եղել է ուղիղ հրահանգ հենց Նիկոլ Փաշինյանից:
Ըստ էության, Անուշավան սրբազանին չներվեց ի աջակցություն բարերար Սամվել Կարապետյանի երթին մասնակցությունը եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող դեպքերի վերաբերյալ նրա հստակ դիրքորոշումը՝ «Իրավունք»-ի հետ զրույցում:
Ի դեպ, այն, որ սա Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի հերթական արարն է, ցույց է տալիս նաեւ այն, որ ի աջակցություն Սամվել Կարապետյանի՝ նույն օրը հարթակից ելույթ ունեցած ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը այդպիսի ծանուցում չի ստացել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=317846&l=am/

