Ո՞վ Ուկրաինային Patriot կփոխանցի
ՄիջազգայինԳերմանիան պատրաստ է Patriot զենիթահրթիռային համալիրներ գնել ԱՄՆ-ից՝ դրանք Ուկրաինային փոխանցելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք պատրաստ ենք լրացուցիչ Patriot համակարգեր ձեռք բերել ԱՄՆ-ից, որպեսզի դրանք տրամադրենք Ուկրաինային», - ասել է նա:
Նրա խոսքով՝ ներկայումս երկու երկրների պաշտպանության նախարարները բանակցություններ են վարում դրանք հանձնելու շուրջ:

