Կիևը կրակի և ծխի մեջ. Ռուսների նոր մասշտաբային հարձակումը (Տեսանյութ)
ՄիջազգայինԱյս գիշեր եւս Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է մասշտաբային հարձակման: Գրոհի ուժգնության մասին է վկայում փաստը, որ նույնիսկ առավոտյան Կիևը կրակի և ծխի մեջ էր` լայնածավալ հրդեհները մարված չէին:
Ուկրաինական աղբյուրների տվյալներով, քաղաքին հարվածել են հարյուրավեր գրոհային անօդաչուներ, ինչպես նաեւ առնվազն տասը «Իսկանդերի» հրթիռ:
Հարվածի են ենթարկվել նաև Ուկրաինայի զինված ուժերի և ռազմական արդյունաբերության օբյեկտները Պոլտավայի, Չեռնիգովի, Չերկասիի և Սումիի մարզերում։

