«Փաստ». Քաղաքական ուժերի դիրքերը` հակաեկեղեցական արշավի ժամանակ
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու դեմ նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմը շարունակվում է նոր «երանգներով»: Ակնհայտ է, որ նա ոչ մի «կարմիր գիծ» չունի և ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնելու: Օրերս նա հայտարարել էր, թե Սուրբ Էջմիածինը՝ Մայր Աթոռն, իր համար «Վաղարշապատ խոշորացված համայնք է», որտեղ իրավապահները հանգիստ կարող են գործողություններ անել: Ավելին, հուլիսի 8-ին հերթական գրառումն էր արել. «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»: Դա շատերի կողմից ընկալվեց միանգամայն համարժեք, այսինքն՝ որպես Մայր Աթոռի վրա հարձակվելու, ուժայիններով Մայր Աթոռը գրոհելու ուղիղ հրահանգ:
Բնականաբար, այս «խմբում» պետք է նշել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին, մի շարք այլ ուժերի ու անհատների: Կարևորը այս պարագայում այն է, որ այդ ուժերը, շրջանակները և անհատները, բարեբախտաբար, մեծամասնություն են կազմում:
Երկրորդ խումբն անմիջականորեն Փաշինյանն ու ՔՊ-ն են՝ գումարած իրենց սատելիտները: Այսինքն, այն ուժերն ու շրջանակները, որոնք ուղղակիորեն մասնակից են, ներգրավված են Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմին: Հատկանշական է, որ այդ «սև գործի» մեջ ՔՊ-ի սատելիտների շարքում շատ ակտիվ, նաև ագրեսիվ են, այսպես կոչված, «արևմտամետ» դիրքավորման անձինք և կուսակցությունները:
Եվ, վերջապես, երրորդ խմբում այն շրջանակներն ու անձինք են, որոնք այս ամենի վերաբերյալ համառ լռություն են պահպանում, ոչ մի կարծիք չեն արտահայտում, ոչինչ չեն անում, որևէ կերպ չեն դրսևորվում: Ու սա առավել անհասկանալի է: Ի վերջո, հասարակական, քաղաքական, ազգային նշանակության որոշակի իրադարձություններ են տեղի ունենում, կատարվում է հարձակում ազգային, ավանդական արժեքների վրա, ինչպե՞ս կարելի է չունենալ տեսակետ: Լռությունն, ի վերջո, կարելի է ընկալել որպես համաձայնություն Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

