Ռուսները ուկրաինական կողմի համար չափազանց վտանգավոր ճեղքում են իրականացնում Դոնբասի հյուսիսում
ՄիջազգայինՌուսական բանակը, վերսկսելով հարձակումը հյուսիսդոնեցկյան ճակատում, խորը ճեղքումով գրավեց Զելենայա Դոլինա բնակավայրը` լայն ճակատով առաջխաղացավ դեպի Սրեդնիե եւ Շանդրիգոլովո բնակավայրերի ուղղությամբ՝ մինչև 40 կմ² տարածքում։
«Մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանի զինված ուժերը մտան Նովոմիխայլովկա, որից հետո անմիջապես սկսեցին ճնշում գործադրել Նովի Միրի և Գլուշչենկովոյի վրա, ռուսներին հաջողվեց մտնել Գլուշչենկովո, մարտերը շարունակվում են», - գրում են նաև ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։
Հասկանալով վտանգը, ուկրաինական ուժերը փորձում են իրավիճակը փոխել մի փոքր հյուսիսում` Ռեդկոդուբի եւ Կատերինովկայի ուղղությամբ հակագրոհներով, սակայն դեռ անարդյուք։ Այդ հակահարձակումները կասեցնելով, ռուսները վերսկսեցին հարձակումը` Զելենայա Դոլինա, ապա` Սրեդնիե եւ Շանդրիգոլովո ուղղությամբ:
Այս երկու բնակավայրերը գրավելու դեպքում ռուսները սպառնում են դուրս գալ օպերատիվ տիրույթ` լայն ճակատով հարձակվելով Օսլոկի ջրամբարի հարավային թեւի ուղղությամբ: Իսկ դա ջրամբարի ողջ արեւելյան թեւում ուկրաինական ուժերին կթողնի շրջապատման մեջ, միաժամանակ առաջնագիծ դարձնելով Օսկոլ եւ Իզյում քաղաքները:
Մյուս կողմից, Սրեդնիեն եւ Շանդրիգոլովոն, որոնց վրա հարձակումն ընթանում է, գրավելով, ռուսները «կախվում» են ողջ Կենտրոնական Դոնբասի գլխին, ավելի ստույգ` Լիման-Սլավյանսկ-Կրամատորսկ հատվածի, որի կորուստն ուկրաինական կողմի համար կնշանակի ողջ Դոմբասի կորուստը: Ու հաշվի առնելով, որ ռուսները ծավալուն հարձակումեն իրականացնում մի փոքր ավելի հյուսիս` հասնելով Սեւերսկ քաղաք, որից հետո նորից հարվածը կուղղվի Լիման-Սլավյանսկ-Կրամատորսկ հատվածին, կարելի է հասկանալ, որ այս ամենը մեկ օպերացիայի շրջանակներում է` ուղղված Դոնբասը եւ Խարկովի հարավային գոտին վերահսկողության տակ վերցնելուն: Ինչքանով կհաջողվի, կերեւա հենց Սրեդնիե եւ Շանդրիգոլովո, ապա Օսկոլի ջրամբար հարվածի էֆեկտիվությունից:

