Աշոտյանի կոչը հասարակությանը

Ներքաղաքական

Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում կատարվողի փոխակապակցվածության մասին շատ է խոսվել նաև իմ կողմից։ Առհասարակ, սա քաղաքագիտական օրինաչափություն է, սակայն նույնիսկ այս օրինաչափությունը մեզ մոտ խեղված է, քանզի եթե այլ երկրների պարագայում արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, ապա Հայաստանում ներքինն է ածանցվում արտաքինից, ու այս հերթական անոմալիայի պատճառը իշխող վարչախմբի դրսի դրածո լինելու և օկուպացիոն ռեժիմ ծառայելու հանգամանքն է։

ԵՄ հանձնակատար Կայա Կալլասի երևանյան այցի առիթով հիշատակել էի մի փաստաթուղթ, որը եղել է կողմերի քննարկման առարկա՝ Black Sea Strategy ( ԵՄ Սևծովյան ռազմավարություն), և ընգծել էի, որ դրա հակառուսական բնույթով հանդերձ Հայաստանի կառավարիչների պատրաստակամությունը մաս դառնալ այդ ծրագրին վկայում է ինչպես խորքային և երկարաժամկետ գեոպոլիտիկ շրջադարձի, այնպես էլ ազգային շահերի՝ այդ նպատակին ծառայող ոտնակոխման մասին։

Մեր քաղաքական քննարկումներում Փաշինյանի «Զելենսկիյ style» վերջին վակխանալիան հաճախ կապվում է հիմնականում Էրդողանի հետ։ Սակայն դա միայն վերջին, առավել ցայտուն հատվածն է, իսկ իրական պրոցեսները շատ ավելի խորքային են։

Հիշատակածս փաստաթղթի մանրակրկիտ անալիզի օրինակով ցույց տանք, թե ինչպես են Նիկոլի արտաքին խաղերը երկրի ներսում բռնաճնշումների «Printed in EU» ինդուլգենցիա տալիս նրան։

ԵՄ Սևծովյան ռազմավարությունն առաջարկվել է այս թվականի մայիսին 28-ին և հանդիսանում է մեր տարածաշրջանում Եվրոպական Միության նոր քաղաքականության մասին վկայող ապացույց։

Հարավային Կովկասը ծավալվող գեոպոլիտիկ հակամարտության մեջ, չունենալով առանձին, ինքնուրույն դերակատարություն, այնուհանդերձ կենսական կարևորության տարածաշրջան է «Արևելք-Արևմուտք» գլոբալ միջանցքում, քանզի Ռուսաստանի և Իրանի արանքում գտնվող միակ աշխարհագրական ճեղքն է, որով կարելի է շրջանցել Արևմուտքի այս երկու հակառակորդներին:

Քննարկվող փաստաթուղթում չի թաքցվում ոչ միայն նրա բացառիկ գեոպոլիտիկ բնույթը, այլև Հայաստանի դերակատարությունն այդ քաղաքականության մեջ։

Այսպես, փաստաթղթի հենց երկրորդ էջում բառացի գրված է. «Սև ծովյան տարածաշրջանում ԵՄ-ն կենտրոնանում է խաղաղության և միջազգային իրավունքի վրա՝ տնտեսական աճի ներուժը բացահայտելու, կայուն ներդրումների և տարածաշրջանային ընդլայնված կապակցվածության համար։ Այս առումով Ուկրայինայի ընդհանուր դիմադրողականությունը, անվտանգությունը և վերակառուցումը հիմնաքարային են, ինչպես նաև Հարավային Կովկասի խաղաղությունը և կայունությունը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, ներառյալ՝ խաղաղության համաձայնագրի սահուն կնքումը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը»։

Այստեղից հետևություններ՝

Անգամ ձևի համար հիշատակած չեն ռազմավարության աշխարհագրական մաս կազմող այլ կոնֆլիկտները՝ Կիպրական հարցը, հույն-թուրքական լարվածությունը, Մերձդնեստրը։

ԵՄ-ն ընգծում է, որ գեոպոլիտիկ կռվում Հարավային Կովկասն իր համար նույնքան կարևոր է, որքան Ուկրայինան։

Նույնիսկ այդ պարագայում մի կողմ են դրվել տարածաշրջանի մյուս երկու խնդիրները՝ վրաց-օսականն ու վրաց-աբխազականը, որոնց մասին ոչ մի հիշատակում անգամ չկա, և սևեռում է բացառապես Հայաստանի վրա։

Հայաստանն իր երկու հարևանների հետ ունեցած խնդիրներով խանգարում էր այս գլոբալ ծրագրին, իսկ հիմա ԵՄ-ի համար առաջացել է բացառիկ շանս, մեր շահերը զոհաբերելով, լուծել երկարաժամկետ խնդիր։

Այս պաշտոնական պարբերությունը հանգուցային է և ճակատագրական Հայաստանի համար, քանզի Փաշինյանը տվել է իր լիարժեք համաձայնությունը, ի հակառակ հայկական շահերի, ծառայել այլոց գեոպոլիտիկ նպատակներին։

Հայաստանում ամեն գնով Նիկոլի ռեժիմի պահպանումն ու վերարտադրությունը կենսական են ԵՄ-ի այս գեոպոլիտիկ պրոյեկտի համար։ Ստանալով Փաշինյանի ամբողջական համաձայնությունը՝ ԵՄ-ն քարտ-բլանշ է տվել նրան Ադրբեջանի և Թուրքիայի հետ հայկական շահերի հաշվին միակողմանի զիջումներին դեմ գնացողների հարցերը լուծելու համար։ Հարձակումներ եկեղեցու նկատմամբ, Սամվել Կարապետյանի, սրբազանների, տասնյակ նոր քաղբանտարկյալների և ԱԺ պատգամավորի ապօրինի կալանավորումները ոչ մի արժեք չունեն ԵՄ-ի համար, ով իր՝ ամեն տեղ ամենաչսիրված ղեկավարի՝ Մակրոնի շուրթերով, արտահայտեց դա։ Բրյուսելի չինովնիկները ոչ միայն «full ok» են Ալիևի, Էրդողանի, Միջին Ասիյաի մի շարք ղեկավարների ավտորիտարիզմի հետ, այլև բացարձակ դեմ չեն, որ Նիկոլը բացահայտ համալրի նրանց շարքերը։

Ստեղծված իրավիճակում Փաշինյանի դեմ ձայն բարձրացնող ամեն ուժ կամ գործիչ պիտակավորվելու են որպես «ռուսամետներ» և դրվեն գեոպոլիտիկ մեհյանի վրա։ Հայաստանում մինչ այդ էլ անկատար ժողովրդավարությունը մեռել է, իսկ գալիք խորհրդարանական ընտրությունները վերածվելու են ֆարսի, քանզի Նիկոլը շարունակելու է մաքրել դաշտն իր հակառակորդներից, բուն խաղի ժամանակ «ձեռքով գոլեր» է խփելու, իսկ խաղի դատավորները ակնհայտորեն «զասուդիտ» են անելու նրա մրցակիցներին։

Ինչքան ուզում եք հետո գոռացեք՝ «սուդյա՝ 3.14 դառած», նրանք պրոբլեմ չունեն դրա հետ։ Ու որքան էլ դժվար է մեր ընդդիմադիր մյուս գործընկերների և ընկերների համար ընդունել սեփական նեղ պատկերացումներից դուրս գտնվող տարբերակը, որքան էլ թվա, թե «եթե իրենց ուզածը չէ, ուրեմն իրենց դեմ է», որքան էլ միամտաբար կարծեն, որ «ընտրություններով կա հային փրկություն», իրականությունն ու կանխատեսումները խոսում են բացարձակապես այլ բանի մասին։ Անվստահության գործընթաց + փողոցային լայնածավալ ճնշում՝ իրավիճակը բեկելու այլ սցենար ուղղակի չի նշվարվում։ Որքան շուտ այս ընկալումը հաղթի նեղ անձնական ամբիցիաներին, այդքան մեծ է հաջողության հասնելու հավանականությունը։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ

09.07.2025

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում