Թրամփի նոր շրջադարձը
ՄիջազգայինՆախագահ Թրամփը, որ դեռ երեկ խոստանում էր Ուկրաինային զիներ անհրաժեշտ ամեն ինչով, նոր շրջադարձի մեջ է:
Հարցին, թե երեկ «դուք ասացիք, որ չգիտեք, թե ով է հրամայել դադարեցնել Ուկրաինային զինամթերքի մատակարարումը: Իմացե՞լ եք դա», Թրամփ տվեց պատասխան, որն ավելի շուտ ձեռք առնելու է նման. «Ես դրա մասին չեմ մտածել»:
Հաջորդ հարցին, թե` Ուկրաինան խնդրել է Patriot համակարգեր, Թրամփն արձագանքեց. «Ես կուսումնասիրեմ դա: Բայց դա շատ թանկ է»:
Չէ, երեւում է, որ Թրամփի այս շրջադարձերը սկսում են ամենօրյա ռեժիմի անցնել: Բայց նման հակասությունների համատեքստում մեկ բան է հաստատ` զենք այս պահին Ուկրաինան չի ստանում եւ ե՞րբ կստանա, մեծ հարց է:

