Ռուսները Ժիտոմիրի «Օզերնոյե» օդանավակայանում ոչնչացրել են ինքնաթիռների եւ օտարերկրյա տեխնիկայի մեծ կուտակումը (Ֆոտո)
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը հաստատում է, որ անցած գիշերային ռուսական հարձակման հիմնական դիրախներից մեկն էլ եղել է Ժիտոմիրի շրջանի «Օզերնոյե» օդանավակայան: Նաեւ, որ այնտեղ ինքնաթիռների և օտարերկրյա տեխնիկայի մեծ խմբաքանակ, ինչպես նաև պահեստային տերմինալներ են ոչնչացվել:
Ուկրաինայի զինված ուժերին երկար ժամանակ է, ինչ այդ օդանավակայան են մատակարարում օտարերկրյա տեխնիկա, որը տեղափոխվում է Իլ-76 և «Հերկուլես» բեռնատար ինքնաթիռներով։ Այնտեղ է գտնվում նաև Ուկրաինայի զինված ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի գլխավոր բազան։

