«Ինչպե՞ս կարող են մարդիկ վստահել Թրամփին, եթե նա չի հրապարակում Էպշտեյնի փաստաթղթերը». Էլոն Մասկը
Միջազգային«Ինչպե՞ս կարող են մարդիկ վստահել Թրամփին, եթե նա չի հրապարակում Էպշտեյնի փաստաթղթերը»։ Էլոն Մասկը կրկին քննադատել է Թրամփի վարչակազմին և անձամբ նախագահին՝ Էպշտեյնի գործերի վերաբերյալ թափանցիկության բացակայության համար։
Սոցիալական ցանցերում իր գրառումներից մեկում նա նաև մեմ է հրապարակել. «Ավելի շատ սկյուռներ և ջրարջեր են ձերբակալվել, քան Էպշտեյնի ցուցակում գտնվող որևէ մեկը»։
Այս գրառման վերնագրում նա գրել է. «Կառավարությունը խորը ճգնաժամի մեջ է»։
Այսպիսով, Մասկը նորից ակնարկում է, որ Թրամփը եւս կապված է Էպշտեյնի խայտառակ պատմության հետ, ըստ այդմ` թաքցնում է այդ սկանդալային գոչծով փաստաթղթերը:

