Իրականում ինչ առնչություն ունի նախկին թաղապետի եղբայրը հայտնի ծեծկռտուքի հետ

Իրավական

Ինչպես արդեն հայտնել էինք, Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը երկու ամսով կալանավորվել է: Հիշեցնենք, որ ՔՊ-ական Մկրտչյանը ձերբակալվել է ՔՊ Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու եւ նրա ազատությունը սահմանափակելու մեղադրանքով:

«Իրավունք»-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ ընթացքի մեջ է այժմ գործը եւ խոսեց Ռազմիկ Մկրտչյանի հոր՝ իրավապաշտպան ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:
Վերջինս խոսքերով՝ նա որեւէ ինֆորմացիայի չի տիրապետում, անձամբ այդ գործին առնչվող որեւէ գործառույթ չի ծավալում:

«Վստահ եմ մի բանի վրա, որ այն, ինչի հիման վրա աղմուկ են բարձրացրել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ես լավ եմ ճանաչում իմ որդուն»,- ասաց Մկրտչյանը:

Կապ հաստատեցինք նաեւ Ռազմիկ Մկրտչյանի փաստաբան ՀՐԱՆՏ ԴԱԴՈՅԱՆԻ հետ, ով բոլորովին վերջերս հրապարակում էր կատարել եւ հերքել մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկը, թե՝ արդեն հայտնի «ծեծին մասնակցել են փողթաղապետները եւ թաղապետի եղբայրը»: «Չի համապատասխանում իրականությանը», - պնդել էր նա:

— Պարոն Դադոյան, ի՞նչը չի համապատասխանում իրականությանը: Կմանրամասնե՞ք:

— Թերթերից մեկը գրել էր, որ նախկին թաղապետի եղբայրն ու տեղակալները մասնակցել են Տիգրան Մակարյանի ծեծին, սակայն նման բան չի եղել, եւ միջադեպին չեն մասնակցել ո՛չ թաղապետի տեղակալները եւ ո՛չ էլ առավել եւս նրա եղբայրը՝ Վարդան Մկրտչյանը: Ես նույնիսկ տվյալ թերթին ասացի, որ կարող են զանգել տուժողին եւ ճշտել` նման հանգամանք կա, թե՝ ոչ: Ըստ էության, կարծես թե, փոփոխություն կատարվել է նյութի մեջ, եւ եթե չեմ սխալվում, գրվել է, թե իբր միայն ներկա են եղել միջադեպին: Սակայն պիտի ասեմ, որ Ռազմիկ Մկրտչյանի եղբայրը նույնիսկ ներկա չի եղել: Միջադեպի վերջին պահին է միայն եկել, հավաքված մարդկանց է տեսել, ասել է թե՝ այս ի՞նչ է կատարվում, եւ գնացել է: Այսինքն՝ Վարդան Մկրտչյանը որեւէ մասնակցություն չի ունեցել: Անգամ տուժողը չի ասում, որ նա մասնակցել է միջադեպին:

— Այս պահին ի՞նչ փուլում է  նախաքննությունը:

— Ոչինչ ասել չեմ կարող, քանի որ նախաքննության փուլում է գործը: Միայն կասեմ, որ օբյեկտիվ քննութուն է կատարվում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում