Արդյոք իրեն հարց է տվել,որ դատի է տալու իր նեղ օրերի ընկերոջը. Հայտնի փաստաբանը վարչապետի չորրորդ իշխանությանը դատի տալու մասին
Վարչապետի <<Հրապարակ>> թերթին դատի տալու հետ կապված
մամուլում, սոց. ցանցերով տարբեր մեկնաբանություններ են արվում, վարչապետի <<Հրապարակ>> թերթին դատի տալու հետ կապված։
Տասնյակ տարիներ, լինելով չորրորդ իշխանության, իրավամբ, իրավական բարերարն ու լավ բարեկամը, նաև այս տարիների ընթացքում անմասն չմնալով պատվի, արժանապատվության գործերի իրավական նախադեպերից, կարծում եմ տեղին է անել մի քանի արձանագրում։
Բացառապես Նիկոլ Փաշինյանի տիրույթում է` օգտվելու դատական պաշտպանության իր իրավունքից։ Այլ հարց է, մինչ դատական պաշտպանության դիմելու որոշում կայացնելն, արդյոք իրեն հարց է տվել, որ դատի է տալու իր նեղ օրերի ընկերոջը, ով վտանգելով իրեն ու իր մերձավորներին, կանգնեց կողքը, երբ շատերը փախան, մի մասն էլ' անվերադարձ։
Երկրորդ կարևոր արձանագրումս։
Տաս, քսան, երեսուն տարի առաջ, երկրի ղեկավարը, նրա նազիր վեզիրները, առերևույթ վիրավորական, զրպարտչական խոսքի համար, որպես կանոն,դատի չէին տալիս, հրկիզում էին, ջարդ ու փշուր էին անում խմբագրություններ, ինքնադատասռանի էին ենթարկում խմբագիրների, լրագրողների։ Հովհաննես Գալաջյանի օրինակով սահմանափակվեմ։
Երրորդ արձանագրումը։
Կա՞ ռիսկ, որ դատարանը, ի դեմս նախագահող դատավորի, կաշկանդված է լինելու վարչապետի անձով պայմանավորված։
Այո։ Առավել ևս, եթե Վարչապետի կողմից արվեն որոշ մեսիջներ հրապարակային, կամ ոչ հրապարակային։Ներքին ձայնս հուշում է, որ չի լինելու ,իսկ լինելու դեպքում ծանր է նստելու հենց իր իմիջի համար։
Չորրորդ արձանագրումս նա է ,որ հրապաևակն իմ լավ բարեկամն է, ում հետ ևս երկար իրավական, հաղթական ճանապարհ եմ անցել ու կանգնած եմ կողքին։
Վերջում լինեմ անկեղծ։
Տարիներ առաջ, երբ բացակայում էին սոցիալական ցանցերը և բացառապես թերթերն էին լուսաբանում օրվա անցուդարձը, վարույթիս տակ գտնվող հնչեղ գործերով միշտ լուսաբանվել է նաև Նիկոլ Փաշինյանի խմբագրվող թերթերի կողմից։
ՀԳ. Չքաղաքականացնել։
Փաստաբան` Լևոն Բաղդասարյան

