Վահագն Չախալյանի դեմ նոր արշավ. Սաակաշվիլու վրեժը Փաշինյանի ձեռքով

Թեմա

Այն, որ Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ վերջին կալանքը քաղաքական պատվերի արդյունք է, այլեւս կասկածի տեղ չի թողնում, երբ զուգահեռ ենք տանում վրացական անցյալի ու հայկական ներկայի մռայլ իրողությունների միջեւ։ Այդ զուգահեռների խաչմերուկում կանգնած են երկու հայտնի անուն՝ վրաց քաղաքական վրեժխնդրության մարմնավորումը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, եւ նրա հայաստանյան արտապատկերումը՝ Նիկոլ Փաշինյանը, ով կարծես ջանում է գերազանցել իր նախատիպին՝ ընդդիմախոսության դեմ ճնշումների գործադրմամբ եւ իրավիճակից ավելի հաջողակ դուրս գալու մղումով:

Այսօր, երբ Վահագն Չախալյանը կրկին կալանավորված է, երբ նրա անունը կրկին շրջանառվում է իբրեւ «ահաբեկիչ» կամ «իշխանության յուրացնող», այս ամենը հիշեցնում է վրացական քաղաքականության խավար տարիները, երբ նախագահ Սաակաշվիլին փորձեց կոտրել ջավախքահայության ողնաշարը՝ կալանքներով փորձելով ճնշել Ջավախքի համառ պաշտպանին՝ Վահագն Չախալյանին։ Ու մինչ մենք կարծում էինք, թե նման բան երբեք չի կարող կրկնվել Հայաստանում՝ «ժողովրդավարության բաստիոնում», պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր առաջնորդվում է նույն ձեռագրով, ինչ Սաակաշվիլու Վրաստանը 2000-ականների վերջին։ Մեթոդները նույնն են՝ հանրային կերպարի ապօրինաբար վարկաբեկում, շինծու մեղադրանքներ, քաղաքական դրդապատճառներով ընթացող դատական պրոցեսներ, որոնց «արդարությունը» պատվիրված է վերեւից։

Վահագն Չախալյանը, որը տարիներ շարունակ պայքարել է Ջավախքի հայության իրավունքների համար՝ հաճախ մենակ մնալով քաղաքական եւ հանրային ճնշումների դաշտում, այժմ Հայաստանում հայտնվել է նույն հալածանքի մղձավանջում։ Այս անգամ, ի տարբերություն վրացական իշխանությունների, գործի գլուխ կանգնած է Հայաստանի ղեկավարությունը՝ նույն ոճով, նույն քննիչ-դատախազ դատական թատրոնով։

Միխեիլ Սաակաշվիլին, չկամենալով մոռացվել քաղաքական պատմության էջերում, Չախալյանի կալանավորման լուրն իմանալուն պես՝ ոչ միայն սոցցանցում հիշեցրեց Չախալյանի դեմ իր նախկին հալածանքները, այլեւ անցավ հերթական հարձակման՝ կեղծ հայտարարություններով ու հակառուսական շաբլոնային մեղադրանքներով։ Նա փաստացի սանձազերծում է մեկ այլ թիրախային արշավ՝ այս անգամ ՀՀ տարածքից ներս՝ Փաշինյանի կառավարական հովանու ներքո։

Նշենք, որ Չախալյանը արդեն մեկ անգամ՝ 2008-ին, դատապարտվել էր Վրաստանում 10 տարվա ազատազրկման՝ հիմնովին շինծու քաղաքական մեղադրանքով։ Նա ոչ թե «ԳՌՈւ-ի գործակալ» էր, ինչպես այսօր գրում է Սաակաշվիլին եւ նրա հայկական կոլեգաները, այլ մարդ, ով բարձրաձայնում էր Ջավախքի հայության կենսական հարցերը՝ մայրենի լեզվից մինչեւ ազգային ինքնություն, եկեղեցուց մինչեւ դպրոց։ Եվ հենց այդ ազնիվ պայքարի համար էլ նա ենթարկվեց հալածանքի։

Այս ամենը հիշեցնում է մի պարզ ճշմարտություն. Սաակաշվիլու վրեժը տեղափոխվել է Հայաստան, իսկ իրականացնում է այն նրա գաղափարական ժառանգորդը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, եթե Սաակաշվիլին իր ժամանակին ասում էր, որ երեք թշնամի ունի՝ Ռուսաստանը, Իվանիշվիլին եւ Չախալյանը ու այդ մասին հիշեցրել է օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում, ապա Սաակաշվիլու փոխարեն՝ վրեժխնդիր է լինում Փաշինյանը: Այո՛, Վահագն Չախալյանն այսօր կրկին կանգնած է նույն խաչմերուկում, ինչ 15 տարի առաջ: Նա մեղավոր չէ, որ բարձրաձայնում է հայ լինելու, ազգային արժեքների եւ պետական ինքնության մասին։ Բայց նա մեղավոր է նրանց աչքում, ովքեր վաղուց են մոռացել այդ արժեքների իմաստը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում