Ռուսաստանը մեր հարևանն է, բայց Ուկրաինան նույնպես մեր հարևանն է. Հաջիև

Միջազգային

Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը սլովակյան «Hospodárske noviny» հրատարակությանը տված հարցազրույցում ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։

«Ռուսաստանը մեր հարևանն է։ Մենք նրա հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք։ Եվ բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալը թիվ մեկ առաջնահերթությունն է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի յուրաքանչյուր երկրի համար։ Բայց նույնը վերաբերում է նաև Ուկրաինային։ Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ Խորհրդային Միության տարիներին մենք միասին էինք ապրում ռուսների և ուկրաինացիների հետ... Մենք երկարատև միջանձնային հարաբերություններ ունենք երկու երկրների հետ։ Եվ մենք դրանք շարունակում ենք Խորհրդային Միության փլուզումից հետո։ Շատ ադրբեջանցիներ ապրում են Ռուսաստանում, Ուկրաինայում։ Մենք ունենք բազմաթիվ խառը ամուսնություններ։ Այնպես որ, այսօր այնտեղ տեղի ունեցողը իսկապես մեծ ողբերգություն է...», - ասել է Հաջիևը:

 «Մեր քաղաքականության հիմնարար անկյունաքարը տարածքային ամբողջականության բացարձակապես անխախտ սկզբունքն է։ Մեր երկիրն անցյալում տուժել է այս սկզբունքի խախտումից։ Հետևաբար, մենք միանշանակ աջակցում ենք այլ երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Բայց միևնույն ժամանակ, մենք պահպանում ենք հեռավորություն ռուսների և ուկրաինացիների միջև ռազմական բախմանը որևէ կերպ միջամտելուց»։ Նախագահի օգնականը նշել է, որ Ադրբեջանը պահպանում է «անվտանգ հեռավորություն այս հակամարտության մեջ որևէ ռազմական բաղադրիչի մատակարարումից։ Մենք Ուկրաինային տրամադրում ենք միայն մարդասիրական օգնություն, առաջին հերթին՝ երեխաներին, ովքեր ամենաշատն են տուժում դրանից։ Մենք նաև մատակարարում ենք որոշ անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք են էլեկտրական գեներատորները։ Մենք որևէ կերպ չենք մասնակցում ռազմական օգնությանը...»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում