Չախալյան ջան, գիտեմ ուժեղ ես, ընկեր ջան, ազատություն քեզ. Տաթեւ Վիրաբյան
Ներքաղաքական«Վահագն Չախալյանի շատ ենք զրուցել, մտահոգություններով կիսվել։ Չեմ հիշում մի դեպ պայքարի մի դրվագ, որ նա բացակա եղած լինի։ Վահագնը հայրենասեր մարդ է։ Նա ձերբակալված է։
Մի բան պատմեմ, ուրեմն՝ 2023 թվականի սեպտեմբերին, երբ բանտում էի, խցակցիս ծանոթներից մեկը նրան տեսակցության էր եկել, էդ ժամանակ խցակիցս իր ծանոթին պատմել էր իմ մասին, իսկ ծանոթը խցակցիս էր պատմել, որ փողոցում տեսել է ինչպես են մարդիկ իմ նկարները ձեռքներին ակցիա անում, իմ ազատությունը պահանջում։
Երբ դուրս եկա ,աչքովս էդ վիդեոներից ընկավ։ Կազմակերպիչը Վահագն Չախալյանն էր։ Եվ ասեմ ում վրա էլ, որ քաղաքական ոտնձգություն է արել օրվա ապազգային իշխանությունը, Չախալյանն էդ մասին բարձրաձայնել է, աղաղակել ու կռիվ տվել։ Չախալյան ջան, գիտեմ ուժեղ ես, ընկեր ջան։ Ազատություն քեզ», - գրել է նախկին քաղբանտարկյալ ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԸ (Վիրաբյան)։

