ՆՈՐ ԿՅԱՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «7 ՔԱՐ» ԲԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ

Մշակութային

Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում էր։ Այստեղ տիրում էր տոնական տրամադրություն, կայացավ «7 քար» բակային խաղերի փառատոնը։ Հայկական տարազներով պարախմբերի ելույթների, ազգային, աշուղական, ազգագրական գեղեցիկ երաժշտական կատարումների, ավանդական ուտեստների, արհեստի ու արվեստի ստեղծագործությունների ցուցադրությունը հարազատ ու մտերմիկ մթնոլորտ էր ստեղծել, ուրախ տրամադրություն։

Միջոցառմանը ներկա էին Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, գյուղերի վարչական ղեկավարներ։ Ներկաներին ողջունեցին Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը և Lead 4 Shirak ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը։ Արա Սուքիասյանը իր խոսքում կարևորեց Արթիկի համայնքապետարանի, «Ավստրիական զարգացման գործակալության», «Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի և Lead 4 Shirak ծրագրի համագործակցությունը փառատոնի կազմակերպման ու անցկացման գործում։ Փառատոնը և մշակութային այլ ձեռնարկները նպաստում են համայնքի զարգացմանն ու աշխուժացմանը։ Նոր Կյանք գյուղում տիրող ուրախ տրամադրությունը անտարբեր չէր թողել նաև զբոսաշրջիկներին։ Նրանք էլ փորձում էին մասնակցել խաղերին, զգալ հայկական ավանդական գյուղական միջավայրի համն ու հոտը։ Իսկ տեղաբնակների ոգևորությունը շատ մեծ էր։ Խաղում էին մեծ ու փոքր, վերհիշում մանկության տարիներից մոռացված քարային «7 քար», «Սալմա քար», «Կլաս», «Քարգլոր», «Նշանբռնոցի» խաղերն ու բակային այլ խաղեր։ Ներկաները հաճույքով շփվեցին «Խաբուխազ» կանանց ակումբի տատիկների հետ, նարդի ու շախմատ խաղացին տեղացի պապիկների հետ, վայելեցին տոնական օրը դիջեյ Stavros - ի երաժշտության ներքո, համտեսեցին գյուղական համեղ սնունդ, խմիչքներ, հայկական ավանդական թոնրի լավաշն ու բոքոնը, թափթափան, կարասում հորած կանաչ պանիրը, հայկական ավանդական խորիզով գաթան, թանը։ Այս գեղեցիկ փառատոնի հյուրերն էին «Նավակատիք» կրթամշակութային կազմակերպությունը, «Մենք» և «Հրայրք» ազգային պարի խմբերը։ Մասնակիցներ կային նաև հարևան գյուղերից։ Դիզայներ ԵՎԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ եկել էր Հայրենյաց գյուղից սեղանները ձևավորելու նպատակով։

«Ինձ հետ բերել եմ հայկական ավանդական կահ - կարասի, կավե կճուճներ, որոնց մեջ պանիր ենք հորում, /հիմա ցավոք քչերն են անում /, փայտե գդալներ, շերեփներ, թոնրի լավաշ թխելու պարագաներ, կարպետներ, ջրամաններ, տաշտեր, արիշտայի պարագաներ, ցորեն, ձավար ծեծելու երկանք։ Ներկայացնում ենք հին իրեր, որոնցից շատերը մեր օրերում հայտնվել են մոռացության եզրին։ Ցուցադրում ենք, որ նոր սերունդը ևս իմանա, կիրառի կենցաղում։

Շատ ուրախալի է, որ այսօր այստեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ կային և մեծ հիացմունքով էին նայում ներկայացված իրերը, հետաքրքրվում էին դրանց նշանակությամբ։ Նույնիսկ գնեցին իմ ձեռքով պատրաստած որոշ իրեր գեղեցիկ ուլունքներ, վզնոցներ ու ասեղնագործ աշխատանքներ։ Շատ լավ է, որ մեր մարզն էլ անմասն չի մնում և մեր մոտ էլ են անցկացվում նմանատիպ միջոցառումներ»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում