Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
ՏնտեսությունՀուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։
«Նման նախաձեռնություններին մասնակցությունը նախևառաջ կարևոր է երիտասարդների համար, քանի որ նրանք տեսնում, հավատում և հասկանում են, որ կրթությամբ ու ստեղծագործ մոտեցմամբ կարող են կերտել իրենց պայծառ ապագան։ Եվ երկրորդը՝ Հայաստանի համար շատ կարևոր խնդիր է մարզերի համաչափ զարգացումը, և ես ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումները հենց մարզերում են անցկացվում»,- նշեց Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը, որը Tech Week-ի շրջանակում մասնակցեց «Ֆինանսների ապագան Հայաստանում․ բանկեր, ֆինթեք և web3՝ հակամարտությո՞ւն, թե՞ համատեղում» խորագրով քննարկմանը։
Միջոցառման շրջանակում Ամերիաբանկի ՄՌԿ ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցն էլ մասնակցեց «Ինչու՞ և ինչպե՞ս է փոխվում տեխնոլոգիական կարիերայի ուղին Հայաստանում գլոբալ փոփոխությունների պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը՝ նշելով, որ տեխնոլոգիան մտել է մեր կյանք և արդեն իսկ դրա անբաժան մասն է․ «Արդյունքում՝ աշխատաշուկայում պահանջված հմտությունները շատ արագ են փոխվում։ Միևնույն ժամանակ, անկախ տեխնոլոգիական հմտություններից, շփման, հաղորդակցման և համագործակցության հմտությունների կարևորությունը ևս չի կարելի թերագնահատել։ Փորձի փոխանակումը, մեր կարծիքների, տեսլականի ներկայացումը, հուսով ենք, կօգնի բոլոր սկսնակներին ավելի հարթ սկսել իրենց կարիերան, իսկ փորձառուներին՝ ձգտել նոր բարձունքների»։
Ամերիաբանկի դուստր ձեռնարկության՝ «Դիննո» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Շամցյանն էլ Tech Week-ի շրջանակում կիսվեց ընկերության հաջողության պատմությամբ՝
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

