Այս մարդը երազում է, որ «Հրապարակը» փակվի. Արմինե Օհանյան

Ներքաղաքական

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․

«Երեկ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան` ընդդեմ «Հրապարակի»: Հայցը դեռ չենք ստացել, բայց իմացա, որ մեր մի հրապարակման մեջ զրպարտություն է տեսել իր հասցեին եւ 1 միլիոն դրամ է պահանջում` այն հույսով, որ «Հայաստանում չկա դատավոր, որը կմերժի իր հայցը»:

Արձանագրենք, որ սա ՀՀ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի գործող ղեկավարն անձամբ դիմում է դատարան` լրատվամիջոցի դեմ: Նախկինները հասկանում էին, որ հավասար պայմաններում չեն կարող լինել ցանկացած ԶԼՄ-ի հետ եւ զերծ էին մնում չկայացած դատական համակարգի պայմաններում պյուռոսյան հաղթանակ արձանագրելու քայլից:

Բայց ասել, որ զարմացած եմ` ճիշտ չի լինի. մարդն իր վատ արարքների մեջ շատ հետեւողական է եւ բացարձակապես կորցրել է կապն իր պրոֆեսիայի հետ: Նորմալ է: 1999-ին Սերժ Սարգսյանն էր Փաշինյանի «Օրագրին» դատի տալիս, հիմա ինքը` «Հրապարակին»: Երեւի պարզ է, չէ՞, 17 տարվա ընթացքում ինչքան են «Հրապարակին» դատի տվել (80-90 տոկոսն ավարտվել է մեր հաղթանակով), ուստի մի դատ ավելի, մի դատ պակաս` մեր կյանքում բան չի փոխվում:

Հրապարակմանն էլ չեմ անդրադառնա, որովհետեւ հրապարակախոսական բնույթի, հարցադրումներ պարունակող հոդվածում միայն հիմար մարդը զրպարտություն կտեսնի:
Այս պատմության մեջ ինձ այլ բան է զարմացնում. ոչ բոլոր հայցվորներն են փող պահանջում ԶԼՄ-ներից, շատերն իրենց պատվից ցածր են համարում դա, որովհետեւ եթե քեզ տեղեկատվությունը հերքելն է հետաքրքրում, կարող ես դիմել դատարան, (չնայած նորմալ մարդիկ խուսափում են դրանից), բայց եթե ուզում ես լրատվամիջոցին վնաս պատճառել, ֆինանսական նեղ կացության մեջ դնել, փակել այն, այդ դեպքում նաեւ փողային պահանջ ես ներկայացնում: Այս մարդը որոշել է «Հրապարակին» վնաս պատճառել, դժվարացնել մեր գործունեությունը, երազում է, որ «Հրապարակը» փակվի:

Ես չեմ ուզում հիշեցնել, որ 1998-ին «Օրագիրը» սկսել է հրատարակվել իմ անձնական համակարգչի, պրինտերի ու սկաների միջոցով, որը ես անհատույց նվիրել եմ «Օրագրին» եւ չեմ էլ հաշվում, թե այդ ժամանակ ինչ արժեր այդ տեխնիկան: Ես չեմ ուզում հիշեցնել, որ երբ իր դեմ քրեական գործ էին հարուցել մի անստորագիր հրապարակման մեջ պաշտոնյային «դեգեներատ» անվանելու համար, ես` առանց իրեն տեղեկացնելու, գնացել եմ ոստիկանություն եւ դիմում գրել, որ հրապարակման հեղինակը ես եմ` ինձ դատեք: Չեմ ուզում հիշեցնել, որ երբ Մարտի 1-ի գիշերը փոշոտված ու հալածված մեր տան դուռը թակեց, ինչպես եմ առավոտ շուտ վազել խանութ` հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա: Չեմ հաշվում, թե ինչ ենք ծախսել իր կեցության վրա ընդհատակում գտնվելու, տեղից տեղ տեղափոխելու … եւ հազարավոր այլ դեպքերում: Գիտեմ` ինքն էլ չի հաշվում, որովհետեւ «ծնվել է» 2018 թվականին, իսկ մինչ 2018-ը ապրած կյանքը ջնջել է: Ինչպես ես եմ ջնջել իր համար արածներս` 2018-ից առաջ, բուն 2018-ին եւ անգամ հետո: Արել եմ` գցել եմ ջուրը: Իմ` որպես ընկերոջ, որպես խմբագրի, որպես քաղաքացու պարտքն եմ համարել:

Ես միայն ուզում եմ ասել, որ ավելի մեծ վնաս, Նիկոլ, անձամբ ինձ պատճառել դու այլեւս չես կարող, որովհետեւ Արցախի կորուստը, մեր երեխեքի զոհվելը, մեր պետության այս գահավիժումը, մեզ ապագայից զրկելը, հանրային այս թշնամանքն ու պառակտումը եւ մյուս բոլոր աղետները, որ բերել ես այս 7 տարում, ոչ մի նյութական վնասի ու հայցապահանջի հետ հնարավոր չէ համեմատել»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում