Պեսկովը` Մոսկվայի և Բաքվի միջև շփումների մասին
ՄիջազգայինԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ։
«Մեր դեսպանատունը կապի մեջ է Բաքվի հետ և պաշտպանում է ձերբակալվածների շահերը», - բացատրել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը վարում են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։

