Սպերցյանին ասել եմ` պարտադիր չէ, որ ինքն էլ ինչ-որ տեղ գնա ինչպես Մխիթարյանը, ամենքին կարիերան տարբեր է. Մուսաև

Սպորտ

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին: 

«Կարծում եմ՝ վերջնական որոշումը պետք է լինի Սպերցյանինը, և նա դա գիտի: Հայաստանում երբեմն չափազանցում են՝ ասելով, թե նա պետք է անպայման գնա ինչ-որ տեղ, ինչպես Հենրիխ Մխիթարյանը: Ես նրան ասել եմ. «Դու այստեղ արդեն լեգենդ ես, բոլորը սիրում են քեզ, դու թիմի ավագն ես, ամեն ինչ քեզ մոտ ստացվում է: Պետք չէ ամեն գնով ձգտել ինչ-որ տեղ, քանի որ յուրաքանչյուրի կարիերան յուրահատուկ է: Հնարավոր է՝ դու ամբողջ կարիերադ անցկացնես այստեղ՝ որպես ավագ, և դա նույնպես ֆանտաստիկ հաջողություն կլինի։ Ասել եմ` հանիր այդ մտքերը գլխիցդ: Ինչպես կլինի, այնպես էլ կլինի: Եթե լինի ինչ-որ հետաքրքիր առաջարկ, գիտես, որ ակումբը կաջակցի քեզ»: Որովհետև Սերգեյ  Գալիցկինը ասել է. «Եթե լինի հետաքրքիր առաջարկ, եկեք, նստենք, խոսենք, կարծում եմ՝ լուծում կգտնենք»: Հիմա նա պետք է հանգստանա, իսկ երբ վերադառնա, մենք պատրաստ կլինենք նրա հեռանալուն, քանի որ նա դրան արժանի է:

Սովորաբար «Կրասնոդարը» հեշտությամբ բաց չի թողնում խաղացողներին, օրինակ՝ Մատվեյի դեպքում: Նրա տրանսֆերի մասին բանակցությունները սկսվել էին դեռ ապրիլից, և մենք արդեն գիտեինք, որ նա կհեռանա: Էդոյի դեպքում նման բան դեռ չկա, բայց կարծում եմ՝ նրան կդիմավորեն արժանի կերպով՝ հաշվի առնելով, թե ինչպես է նա իրեն դրսևորել և ինչ է արել ակումբի համար: Նրան կարող են բաց թողնել նույնիսկ տրանսֆերային պատուհանի վերջում: Կարծում եմ՝ մենք պատրաստ կլինենք և կհամաձայնենք դրան: Բայց եթե նորից ոչինչ չստացվի, նրա կարիերան արդեն իսկ ֆանտաստիկ է, թող վայելի: Կարծում եմ՝ ամենահետաքրքիրը նրա առջև դեռ սպասվում է»,- ասել է Մուսաևը Cappuccino & Catenaccio YouTube-ալիքում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում