Բազմիցս ասվել է, որ Ադրբեջանում թուրքական բազայի տեղակայումը միայն ժամանակի հարց է. Բաղդասարով
ՄիջազգայինՀեղինակավոր արեւելագետ Սեմյոն Բաղդասարովը գնահատել է Ադրբեջանում թուրքական մեծ ռազմաբազայի տեղակայման հնարավորությունը եւ հեռանկարները, որի մեսին վերջին օրերին շատ է խոսվում.
«Եթե հաստատվի տարածաշրջանում ամենամեծ թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայման մասին տեղեկատվությունը ռուս-ադրբեջանական սահմանին, ապա կստեղծվի շատ «հետաքրքիր» իրավիճակ։
Նախ, բազմիցս ասվել է, որ Ադրբեջանում թուրքական բազայի տեղակայումը միայն ժամանակի հարց է։ Ինչո՞ւ։
Թուրքիան «Զանգեզուրի միջանցքի» շահառու է։ Որպեսզի «միջանցքը» անխափան գործի, անհրաժեշտ է ստեղծել անվտանգության համակարգ։ Կասպից ծովը, որտեղ գտնվում է ռուսական ռազմական նավատորմը, ինչպես նաև 102-րդ ռուսական ռազմաբազայի ռազմական կոնտինգենտը և Հայաստանում գտնվող ավիացիոն խումբը, կարող են դառնալ բավականին թույլ կետ։
Շուտ թե ուշ Թուրքիան որոշակի միջոցներ կձեռնարկի։ Դա կարող է լինել թուրքական բազաների տեղակայումը Ադրբեջանի տարածքում՝ ինչպես ցամաքային սահմանին, այնպես էլ Կասպից ծովի ափին։ Բնականաբար, դա կարվի խաղաղության պաշտպանության «հովանու ներքո», ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» գործունեության ապահովման։ Արժե խոստովանել, որ Էրդողանը և նրա թիմը «գեղեցիկ բառերի» մեծ մասնագետներ են։
Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է, այս կազմակերպության մյուս անդամ երկրների շահերը չափազանց պարզ են։
Սա կհանգեցնի շատ լուրջ հետևանքների տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռության հարցում։ Թուրքիան որոշակի հնարավորություններ ունի երկրի շահերից բխող տարբեր ապստամբական խմբավորումներ ձևավորելու համար։ Հիշե՛ք 90-ականները, երբ թուրքերը աջակցում և «հովանավորում» էին մեր տարածքում անջատողական շարժումները։ Թուրքիան իսկապես դարձել է ծայրահեղականների «անցման բակ»։
Մեր «սիրախաղը» Թուրքիայի հետ չափազանց հեռու չի գնացել։ Ո՛չ 2015 թվականի իրադարձությունները (ռուս օդաչու Օլեգ Պեշկովը զոհվել է Սիրիայում 2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս), ո՛չ էլ մեր դեսպանի դավաճանական սպանությունը մեզ չսթափեցրին… Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան խորամանկ է մեր «ռազմավարական գործընկերը» և «իրավիճակային դաշնակիցը»։
Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը մեզ կստիպի վերլուծել «կործանարար բարեկամության» հետևանքները։ Ընդհանուր առմամբ, սա պետք է դիտարկել Սև ծովի ավազանում իրավիճակի զարգացման վերլուծության և կանխատեսման համատեքստում՝ հաշվի առնելով այս տարածաշրջանը։ Կա՞ արդյոք տեղի ունեցող իրադարձությունների ըմբռնում, սա է հարցը։
Կադրերն են որոշում ամեն ինչ։ Բայց արդյո՞ք մենք ունենք կադրեր, որենք կարող են ճիշտ որոշում կայացնել և հակազդել՝ Ռուսաստանի Դաշնության տեսանկյունից։ Դադարեք դիտորդի դերը` ստեղծելով այն տպավորությունը, որ «ամեն ինչ լավ է»»։

