Ռուսական բանակը շատ կարեւոր բնակավայրեր է գրավել հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը շատ կարեւոր հաջողություն ունեցավ հարավդոնեցկյան ճակատում` գրավելով Պոդդուբնոյեն և Զիրկան։ Չնայած, Պոդդուբնոյեին փոքր հյուսիս ընկած Տոլստոյը եւս գործնականում ռուսական վերահսկողության տակ է: Ավելի հարավ գտնվող Միրնին, որն ուկրաիանկան ուժերը համառորեն պաժշտպանում են, գրեթե օղակի մեջ է, եւ այն առաջիկա մեկ-երկու օրերին պետք է, որ ռուսները գրավեն:
Այսպիսով, ռուսաստանի ուժեն այս հատվածում եւս ընդհուպ կոտեցել են Դնեպրոպետրովսկի մարզին, եւ հիմա վերջին բնակավայրերի` Զելյոնի Գային եւ Իսկրային:Այդ բնակավայրերի հանձնումը, ուկրաինական կողմի համար չափազանց ծանր իրավիճակ է ստեղծում: Նախ, Զելյոնի Գայից հյուսիս` խոշոր պաշտպանության գոտում հարձակվելով, ռուսները դուրս կգան Դմոպրոպետրովսկի մարզում ուկրաինական կողմի համար հանգուցային դարձած Նովոպավլովկայի արեւմտյան հատված: Այն դեպքում, երբ այդ բնակավայրի հարավից եւ արեւելքից եւս ռուսները հարձակվում են:
Իսկրան գրավելով, ռուսները կարող են մայրուղով շարունակել հարձակումը դեպի արեւմուտք` Պոկրոնսկոեի ուղղությամբ: Այն է` մտնում են Զապորոժեում ուկրաինական պաշտպանության խորը թիկունք:

