«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 5։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆ

Սպորտ

 Հունիսի 24-30-ը, Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած «Իրակլի Աբաշիձեի» անվան Բռնցքամարտի միջազգային մրցաշարում փայլուն են հանդես եկել Հայաստանի հավաքականի կաշվե ձեռնոցի մարտիկները ։16 մարտիկներից 12-ին հաջողվել է մեդալ նվաճել, որից 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե։Չեմպիոն դարձան 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ Արթուր Սահակյանը, 65 կգ Նարեկ Հովհաննիսյանը, 85 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը, 90 կգ Նարեկ Մանասյանը։

Iravunk. com -ի մարզական լրագրողը հանդիպել ու բացառիկ զրույց է ունեցել արդեն Հայաստան վերադարձած, ոսկե մեդալակիր, Եվրոպայի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Աբովյան քաղաքից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Նարեկ, հաղթանակի առթիվ։

- Շնորհակալ եմ։ Հանդես եկա 90 կգ քաշային կարգում։ Քաշային կարգի փոփոխություն կատարվեց, նախկինում հանդես էի գալիս 92 կգ - ում ։Երկու մենամարտ եմ անցկացրել։ Այնպես ստացվեց, որ առաջին մենամարտս կիսաեզրափակչում եղավ։ Մրցակիցս Ղազախստանի ներկայացուցիչն էր, բավականին ուժեղ, փորձառու հակառակորդ էր։ Կարողացա նրան հաղթել 5։0 հաշվով։ Իսկ ահա եզրափակչում մրցում էի մեր հայ մարզիկի հետ ու վաղաժամ հաղթեցի նրան։ Այդպես արժանացա ոսկե մեդալի։ Քանի որ սա միջազգային մրցաշար էր, այս հաղթանակով իմ վարկանիշն էլ բարձրացավ։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին մաղթելով անփորձանք, խաղաղ ծառայություն։

- Նարեկ, մրցաշարին պատրաստվում էիք մեր սպորտի, չեմպիոնների դարբնոց համարվող Գյումրի քաղաքում, ինչին ես ևս ականատես եղա։ Ինչպիսին է Գյումրին, ինչպիսի տպավորություններ ստացար մեր սպորտի քաղաքից։

- Այո, Գյումրին իսկապես սպորտի քաղաք է, հարմարավետ մարզադահլիճներ կան պարապմունքները լիարժեք իրականացնելու համար։ Անկեղծ ասած, շատ քիչ էի եղել Գյումրիում, սակայն ուսումնամարզական հավաքի ընթացքում հասցրինք ծանոթանալ քաղաքին, այցելեցինք եկեղեցիներ, «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «Վառեմ ֊մարեմի» շենքը տեսանք, քաղաքում կա շատ յուրահատուկ մթնոլորտ, կոլորիտ, հատկապես Աբովյան փողոցը շատ հավանեցինք։ Հասցրինք գնալ նաև Մարմաշենի վանք։ Գյումրիից հեռացանք շատ վառ, անմոռաց տպավորություններով ու կրկին վերադառնալու ակնկալիքով։

- Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։

- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում