ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՖՐՈՒՆԶԵ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՔՈՒՅՐԸ
ՀասարակությունԼույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի անմահ հերոս ՖՐՈՒՆԶԵ ԱՐՇԱԿՅԱՆԻ քույրը ԷՍՄԵՐԱԼԴԱՆ։ Այս ուրախալի լուրը Iravunk. com - ին հայտնեց հերոսի ավագ քույրը ԴԻԱՆԱՆ։ Ֆրունզեն եղել է և Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից, հերոսաբար կռվել է պատերազմի թեժ կետերից մեկում Հադրութում, օգնել վիրավոր ընկերներին և անմահացել հոկտեմբերի 10-ին։ Հերոսի նորածին քույրիկը, մեծանալով կիմանա, թե ինչպիսի հերոս եղբայր է ունեցել, կիմանա նրա կատարած սխրագործությունների մասին ու անշուշտ կհպարտանա։ Iravunk. com - ը, շնորհավորում է հերոսի ընտանիքին, փոքրիկին մաղթում անհոգ մանկություն, խինդ ու ծիծաղ, բերկրանք, ամենակարևորը մեծանա խաղաղ երկրում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

