Իրենց գցում էին օդանավ ու հպարտ, աստղային կեցվացքով գնում «Տաշիր» մրցանակաբաշխությանը մասնակցելու, իսկ հիմա չկան. Յուրի Իգիթխանյան

Մշակութային

Եկեղեցի, մշակույթ… արդյոք մնաց որեւէ արժեք, որ այսօրվա իշխանությունը չաղավաղեց, չփորձեց փակել կամ ճնշել։ Արդեն ամեն ինչ այն աստիճանի է հասել, որ նույնիսկ չեն խորշում հարվածելու մեր հոգեւոր արժեքներին՝ Հայ Առաքելական եկեղեցուն։ Կալանավորվում են հոգեւորականներ, անգամ՝ զոհված զինվորի հայր ու մեծ բարերար՝ միայն այն բանի համար, որ համարձակվում են բարձրաձայն պաշտպանել եկեղեցին։ Այս ֆոնին հայ շոուբիզնեսի աստղերի ու մշակույթի ոլորտի գործիչների ճնշող մեծամասնությունը լռում է։ Յուրաքանչյուրը թաքնված է իր հարմարավետության գոտում եւ հանդիսատեսի պես հետեւում է զարգացումներին՝ առանց մի բառ ասելու։ Ի տարբերություն վերոնշյալների՝ դերասան ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԸ երբեք չի խուսափել իր կարծիքն արտահայտելու հարցում ու սիրով պատասխանեց «Իրավունք»-ի հարցերին:

Ի՞նչ է կատարվում հայ աստղերի եւ մշակութային գործիչների հետ, երբ երկրում այս աստիճան անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել: Ինչո՞ւ են լուռ:

Վա՜յ, անկեղծ, չգիտեմ ինչ ասեմ։ Իսկապես չեմ հասկանում լռության պատճառը։ Ես փորձում եմ ակտիվ լինել, բայց միշտ փորձում են «բերանիս գալ», թե բա՝ դու Ամերիկա ես գնացել, մնա ու հանգիստ նստիր տեղդ, մի խառնվիր: Իհարկե, ես երբեք չեմ լռի։ Լռող տեսակ լինեի՝ հիմա Երեւանում թատրոնի տնօրենի պաշտոնով ապրելուց կլինեի։ Ահավոր վիճակ է մեր հայրենիքում, ու կոչ եմ անում, որ չլռեն, չվախենան։ Ախր, անձնական զրույցների ժամանակ հասկանում ես, որ բոլորն էլ մտահոգված են իրավիճակով, բայց երբ գործը հասնում է խոսելուն … Կարծում եմ, որ վախի մթնոլորտն այնքան է շատացել, որ լռության պատճառներից մեկը դա է՝ վախ, սոցցանցերում հարձակումներ, աշխատանքի վայրերում պրոբլեմներ եւ այլն: Ամեն մեկն իր հարցն ունի: Չմոռանանք, որ մի խելագարի մատի ճտոցով քրեական հետապնդումներ են լինում։ Ու տպավորություն կա, որ մարդիկ համակերպվել են եւ անտարբեր են դարձել։ Անտարբերությունը մահապատիժ է:

Ո՞ւր են այն աստղերը, ովքեր սիրով գնում եւ «Տաշիր» մրցանակաբաշխությանն էին մասնակցում, ոմանք էլ նվերներով վերադառնում էին Երեւան: Մի՞թե ասելիք չունեն, երբ «Տաշիր Գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանն է անգամ կալանավորված, որը հանդես էր եկել` ի պաշտպանության Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու:

Լավ հարց է, հռետորական, նույնիսկ կասեի։ Ես միշտ զարմացել եմ ու չեմ հարգել երախտամոռ մարդկանց։ Ախր մենք շատերին ենք տեսել, թե ինչ ակտիվությամբ, ոգեւորությամբ էին իրենց գցում օդանավ ու հպարտ, աստղային կեցվածքով գնում «Տաշիր» մրցանակաբաշխությանը մասնակցելու, իսկ հիմա նույն հպարտությամբ՝ չկան։ Չի՛ կարելի այդքան մոռացող եւ հարմարվող լինել։ Գուցե եւ կարելի է, չգիտեմ: Մտածում եմ, որ ես երեւի շատ բան չգիտեմ, գուցե սա՞ է ճիշտը։ Մոտիվացիան կարող է լինել տարբեր, աստղային տեղը կորցնելուց մինչեւ սեւ ցուցակներում հայտնվելուց։ Ես, օրինակ, անձամբ ծանոթ չեմ եղել Սամվել Կարապետյանին, չեմ մասնակցել «տաշիրներին», չեմ վայելել նվերներ եւ գումարներ, բայց չկարողացա լռել, որովհետեւ տեսնում եմ արժանապատիվ հային ոնց են փորձում մի խումբ չկայացած տականքներ տապալել, ոչնչացնել: Ո՞նց հետո ապրեմ, եթե լռեմ։

Հերթը հասավ եկեղեցունԱյս օրերի ընթացքում տարբեր մեղադրանքներով կալանավորվեցին սրբազան հայրեր: Ի՞նչ կասեք այդ մասին:

Այո, հերթը հասավ եկեղեցուն: Դա ամենավտանգավոր բանն էր, որը կարող էր լինել մեր ազգի համար։ Հարյուրամյակներով եկեղեցին մեզ միավորել է եւ տվել ապրելու մոտիվացիա։ Այս թյուրիմացությունն առաջինն էր, որ արշավեց եկեղեցու դեմ։ Ինչքան էլ նա ասում է, որ իր պայքարը եկեղեցու դեմ չէ, այլ եկեղեցականների, որոնք երդում են դրժել, բիզնես են անում՝ դա «օդ» է , ինչպես եւ դրա մնացած ասածներն ու արածները։ Սա կոնկրետ պատվեր է, որը նա իրականացնում է: Հերիք չի ներքին վերջնական պառակտում տեղի ունեցավ ամենասուրբ հարցի շուրջ, մի հատ էլ խայտառակ եղանք ողջ աշխարհով մեկ։ Բա թե՝ առաջին քրիստոնյաներն ենք…

Ձերբակալվում են հոգեւորականներ, իսկ դա անասելի երեւույթ է։ Մշակույթը ոչնչացրեց, բանակը դարձրեց փալաս, Արցախը ոչնչացրեց, պատմությունը հավասարեցրեց զրոյի: Լավ, ինչքա՞ն ենք կուլ տալու այս ամենը։ Հիմա պիտի մշակութային գործիչները ներկայացումներ բեմադրեին այս թեմաներով, երգեր հայտնվեին, ո՛չ թե լիներ լռություն։ Ուղղակի սրանց իշխանությունը շատ նենգ գործելաոճ ունի։ Մեկը ես, թողեցի ու գնացի, որովհետեւ հոսանքին հակառակ էի գնում:

Քանդում են բոլոր այն արժեքները, որոնք հայի ինքնությունն են պահել: Ո՞ւր կհասնենք նման տեմպերով:

— Ինքնությունը կորցնում ենք՝ դա փաստ է ։ Ու, ցավոք, դժվար է լինելու վերականգնելը, որովհետեւ մենք սկսեցինք ամաչել ավանդապաշտ լինելուց, մաքուր հայերենով խոսելուց, մաքուր հայերեն երգելուց։ Դարձանք չգիտեմ ինչ։ Սովետական ժամանակահատվածում ավելի ինքնություն ունեինք, քան անկախ լինելու ժամանակ, որովհետեւ ղեկավարները, ի դեմս Կարեն Դեմիրճյանի, հայ էին ։

Սրբազանների եւ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումներն իրար հաջորդեցին: Դուք կապ տեսնո՞ւմ եք այս ամենի մեջ:

Միանշանակ կապը կա։ Մարդ, որ կանգնեց եկեղեցուն ի պաշտպան, մարդ, ումից վախենում են՝ ձերբակալվեց միանգամից։ Ծիծաղ է առաջացնում, եթե սա այնպես, ինչպես իր իշխանությունն է պաշտպանում, պաշտպաներ Արցախը եւ ՀՀ-ի սահմանները, կմնար պատմության մեջ ոչ որպես հողատու, այլ` հակառակը։ Ես շատ հույսեր եմ կապում Սամվել Կարապետյանի հետ, սրբազանների հետ։ Գուցե արթնացնեն մեր զգացմունքները հայրենիքի հանդեպ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=317554&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ