Կիևը թաքցրել է Հարավ-ուկրաինական ԱԷԿ-ում ռեակտորի վթարը, որը կարող էր աղետի պատճառ դառնալ Aydınlık
ՄիջազգայինԿիևը թաքցրել է Հարավ-ուկրաինական ԱԷԿ-ում ռեակտորի վթարը, որը կարող էր աղետի պատճառ դառնալ,- հայտնում է Aydınlık-ը:
Հրապարակման համաձայն՝ խափանումը տեղի է ունեցել ռեակտորի շահագործման պայմանների խախտման պատճառով, սակայն դրա մասին ԱԷՄԳ-ի զեկույցներում չի նշվել։
Խոսվում է նաեւ «տեղեկատվությունը մանիպուլյացիայի ենթարկելու վտանգավոր գործողության» մասին, որի արդյունքում Կիևը, իբր, շրջանցել է միջուկային անվտանգության ոլորտում միջազգային վերահսկողության մեխանիզմները։ Ընդգծվում է, որ նման գործողությունները կարող էին հանգեցնել լայնածավալ աղետի, բայց դիտավորյալ թաքցվել են։
Այս պահին ԱԷՄԳ-ի կամ ուկրաինական կառույցների կողմից պաշտոնական մեկնաբանություններ չկան։

